Հետաքրքրասեր Ջորջը (գիրք)
Հետաքրքրասեր Ջորջը անգլ.՝ Curious George | |
---|---|
Հեղինակ | Մարգարեթ Ռեյ, Հանս Աուգուսթո Ռեյ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | մանկական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | անգլերեն |
Շարք | Curious George? |
Հաջորդ | Curious George Takes a Job? |
Նկարազարդող | Հանս Ավգուստո Ռեյ[1] |
Երկիր | Միացյալ Նահանգներ |
Հրատարակիչ | Houghton Mifflin Harcourt |
Հրատարակման տարեթիվ | 1941[1] |
Հետաքրքրասեր Ջորջը, մանկական գիրք՝ գրված և նկարազարդված Մարգարեթ Ռեյի և Հանս Աուգուսթո Ռեյի կողմից։ Գիրքը հրատարակել է Հուգտոն Միֆլինը 1941 թվականին[2]։ Այն «Հետաքրքրաշարժ Ջորջը» շարքի առաջին գիրքն է և պատմում է որբ կապիկի և դեղին գլխարկով մարդու արկածների մասին[3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունը սկսում է Ջորջ անվամբ մի փոքրիկ որբ կապիկի մասնակցությամբ, իսկ գործողությունները տեղի են ունենում Աֆրիկայի ջունգլիներում։ Մի անանուն մարդ, որը կրում էր դեղին ծղոտե գլխարկ, իր երկդիտակի միջոցով հետևում է կապիկին և որոշում նրան իր հետ տանել տուն։ Նա իր գլխարկը գցում է գետնին և թաքնվում ծառի հետևում։ Հետաքրքրասեր Ջորջը ցած է իջնում ծառից՝ դիտարկելու այդ մեծ, դեղին գլխարկը։ Նա հագնում է այն, բայց գլխարկն այնքան մեծ է, որ նա չի կարողանում տեսնել։ Դեղին գլխարկով մարդն օգտվում է առիթից՝ կապիկին գցելով իր պայուսակի մեջ։ Մարդը կապիկին փոքրիկ նավակով հասցնում է զբոսանավ, այնուհետև հանում է պայուսակից և հայտնում Ջորջին, որ նրանք միասին գնում են մեծ քաղաքում գտնվող կենդանաբանական այգի և դա, անշուշտ, Ջորջին դուր կգա։ Նա Ջորջին է հանձնում նավի կառավարումը և զգուշացնում, որ հանկարծ փորձանք չբերի։ Տախտակամածին Ջորջը տեսնում է մի քանի ծովախորշեր, փորձում է նրանց հետ թռչել, բայց արդյունքում ընկնում է նավից և հայտնվում ջրի մեջ։ Բարեբախտաբար նավակազմը նկատում է, որ Ջորջը չկա, և նրան գտնում են Ատլանտյան օվկիանոսում։ Նրան փրկող օղակ են նետում և հետ բերում նավ։
Երբ նրանք ժամանում են Ամերիկա, Ջորջը հրաժեշտ է տալիս նավաստիներին և մարդու հետ գնում նրանց տուն, ճաշում, ծխում, այնուհետև գնում քնելու։ Հաջորդ օրը տեսնելով, որ մարդը զանգ է իրականացնում կենդանաբանական այգի՝ Ջորջը որոշում է ևս օգտվել հեռախոսից։ Նա անմտածված հավաքում է հրշեջ ծառայության հեռախոսահամարը, որը, անպատասխան մնալով, շտապում է քարտեզում գրանցվաց հասցեն։ Գտնելով Ջորջին և չհայտնաբերելով հրդեհ՝ հրշեջները բռնում են նրան և տանում բանտ։
Ջորջը հետո փորձում է պատուհանից դուրս թռնել, բայց հանդիպում է խոչընդոտների։ Հետո մի պահակ է ներս մտնում և փորձում թռնել մահճակալի վրա՝ փորձելով օգնել Ջորջին՝ փախչել բանտից։ Պահակը այքան ծանր էր, որ մահճակալը կոտրվում է և նա հենվում է պատի վրա։ Այս փաստը մոլորեցնում է պահակին, և նա Ջորջի համար բավարար ժամանակ է ապահովում՝ դռնից դուրս գալու և փախչելու։ Ջորջը ճանապարհին հանդիպում է փուչիկ վաճառողի և փորձում է մի փուչիկ խլել, բայց այնպես է ստացվում, որ բոլոր փուչիկները վերցնում է և հայտնվում է օդում։ Ամեն ինչ վերևից այնքան փոքր էր երևում։ Ջորջին քշում էր զեփյուռը, իսկ երբ քամին դադարեց, նա հայտնվեց լուսարձակի վրա՝ խառնաշփոթ առաջացնելով երթևեկության մեջ։ Մարդը գտնում է նրան, գնում է բոլոր փուչիկները և վերջապես Ջորջին տանում է իր նոր տուն՝ կենդանաբանական այգի, որտեղ ամեն կենդանի ստանում է իր փուչիկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Eccleshare J. 1001 Children's Books You Must Read Before You Grow Up — 2009. — ISBN 978-0-7333-2562-5
- ↑ Curious George on goodreads.com
- ↑ «History of Curious George». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.