Հետախույզները
Արտաքին տեսք
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | արկածային ֆիլմ |
Թվական | 1968 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսեյ Շվաչկո |
Սցենարի հեղինակ | Եվգենի Օնոպրիենկո |
Դերակատարներ | Լեոնիդ Բիկով և Իվան Միկոլայչուկ |
Երաժշտություն | Վենիամին Բասներ |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 80 րոպե |
«Հետախույզները» (ռուս.՝ «Разведчики»), խորհրդային հերոսական արկածային կինոֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին[1][2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական մեծ պատերազմ։ 1945 թվականին։ Մարտեր են ընթանում Դանուբի ափին տեղակայված քաղաքի համար։ Գետը ականապատված է գերմանացիների կողմից, և դա կաշկանդում է խորհրդային զորքերի գործողությունները։ Բացի այդ, միլիոնանոց բնակչությամբ քաղաքը մնացել է առանց պարենի։ Իսկ հոսանքով դեպի ներքև կանգնած են խորհրդային պարենամթերքով բարժերը։ Հրամանատարությունը մի խումբ հետախույզների հանձնարարում է բարդ և վտանգավոր գործողություն՝ թշնամուց վերցնել գետի ականապատ հատվածների քարտեզը, ինչի համար պահանջվում է ներթափանցել գերմանացիների կողմից գրավված քաղաք։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժամանակին ֆիլմը եղել է վարձույթի առաջատար (1969, 1557 պատճեն, 10-րդ տեղ)՝ 35 մլն հանդիսատես։
- Հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Դանուբի նավատորմի հետախուզական ջոկատի նախկին հրամանատար Վիկտոր Կալգանովը՝ «Մորուք» մականունով, դարձել է ֆիլմի ստեղծողների խորհրդատուն։
- Ֆիլմը նկարահանվել է Կալինինգրադում և Ռիգայում։ Որպես Դանուբ հանդես է գալիս Պրեգոլյա գետը։ Ֆիլմի կադրերում երևում են Կալինինգրադի այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են Լյութերի կիրկան, Պրեգոլյայի վտակներից մեկի Նոր կամրջի կամրջային տունը, Մայր Տաճարի ավերակները, մասնակի՝ նավահանգստի կառույցները։
- Ալեքսեյ Սմիրնովը, որը կատարում է հետախույզի դեր, եղել է պատերազմի ժամանակ փորձառու հետախույզ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան Միկոլայչուկ – Կուրգանով
- Լեոնիդ Բիկով – Սաշկո Մակարենկո
- Կոնստանտին Ստեպանկով – Միկլոշ Գաբոր
- Անդրեյ Սովա – բոցման Չերնյակ
- Ալեքսեյ Սմիռնով – Վասյա Սիգաև
- Գիժուրի Կոբախիձե – Կոբերիձե
- Լյուդմիլա Մարչենկո – Մարի
- Վիտալի Դորոշենկո – Կաշկին
- Ալեքսանդր Անուրով – գնդապետ Կլիմ Պետրովիչ
- Վլադիմիր Եմելյանով – գեներալ
- Լավրենտի Մասոխա – Կարլոշի
- Վլադիմիր Վոլկով – կապիտան
- Բորիսլավ Բրոնդուկով – զինվոր
- Լեո Պերֆիլով – գերմանացի սպա
- Վալերի Պանարին – Սելեզնյով, հետախույզ
- Դմիտրի Ֆրանկո – գնդապետ Եվսյուկով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հետախույզները» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Հետախույզները» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարահանող խումբ(ռուս.)
|