Հետախույզները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հետախույզները
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Շվաչկո
Սցենարի հեղինակԵվգենի Օնոպրիենկո
ԴերակատարներԼեոնիդ Բիկով և Իվան Միկոլայչուկ
ԵրաժշտությունՎենիամին Բասներ
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն80 րոպե

«Հետախույզները» (ռուս.՝ «Разведчики»), խորհրդային հերոսական արկածային կինոֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմ։ 1945 թվականին։ Մարտեր են ընթանում Դանուբի ափին տեղակայված քաղաքի համար։ Գետը ականապատված է գերմանացիների կողմից, և դա կաշկանդում է խորհրդային զորքերի գործողությունները։ Բացի այդ, միլիոնանոց բնակչությամբ քաղաքը մնացել է առանց պարենի։ Իսկ հոսանքով դեպի ներքև կանգնած են խորհրդային պարենամթերքով բարժերը։ Հրամանատարությունը մի խումբ հետախույզների հանձնարարում է բարդ և վտանգավոր գործողություն՝ թշնամուց վերցնել գետի ականապատ հատվածների քարտեզը, ինչի համար պահանջվում է ներթափանցել գերմանացիների կողմից գրավված քաղաք։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամանակին ֆիլմը եղել է վարձույթի առաջատար (1969, 1557 պատճեն, 10-րդ տեղ)՝ 35 մլն հանդիսատես։
  • Հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Դանուբի նավատորմի հետախուզական ջոկատի նախկին հրամանատար Վիկտոր Կալգանովը՝ «Մորուք» մականունով, դարձել է ֆիլմի ստեղծողների խորհրդատուն։
  • Ֆիլմը նկարահանվել է Կալինինգրադում և Ռիգայում։ Որպես Դանուբ հանդես է գալիս Պրեգոլյա գետը։ Ֆիլմի կադրերում երևում են Կալինինգրադի այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են Լյութերի կիրկան, Պրեգոլյայի վտակներից մեկի Նոր կամրջի կամրջային տունը, Մայր Տաճարի ավերակները, մասնակի՝ նավահանգստի կառույցները։
  • Ալեքսեյ Սմիրնովը, որը կատարում է հետախույզի դեր, եղել է պատերազմի ժամանակ փորձառու հետախույզ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հետախույզները» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Հետախույզները» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]