Jump to content

Հեռուստատեսությունն Իսպանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեռուստատեսությունն Իսպանիայում հայտնվել է 1956 թվականի հոկտեմբերի 28-ին, երբ եթեր հեռարձակվեց Իսպանիայի առաջին հեռուստաալիքը՝ «Televisión Española» (այժմ՝«La 1» )։ 2008 թվականի տվյալններով Իսպանիայի տների 99.7%-ում կա հեռուստացույց։

Մինչև 2010թվականին մարտի 31-ը ընդհանուր ձայնագրության մասին ընդհանուր օրենքի ուժի մեջ մտնելը Իսպանիայի հեռուստաընկերությունը համարվում էր ազգային կարևորագույն հանրային ծառայություններից մեկը[1], և այն կառավարվում էր պետության կողմից (ուղղակիորեն և անուղղակիորեն `վարչական զիջումների միջոցով)։ 2010 թվականին այն իրավիճակը փոխվեց, որոնք ազատականացրեցին ռադիոհաղորդումների եւ հեռուստատեսության հեռարձակման ծառայությունը, դարձնելով այն ընդհանուր շահի ծառայություն, որը տրամադրվում է անհատների կողմից որոշակի սահմանափակումներով ազատ մրցակցության եղանակով[2][3]։

Իսպանիայում հեռուստատեսության ծնունդը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսությունը Իսպանիայում հայտնվել է 1956 թվականի հոկտեմբերի 28-ին, երբ եթեր հեռարձակվեց Իսպանիայի առաջին հեռուստաալիքը՝ «Televisión Española» (այժմ՝«La 1» )։ Այն կարող էին դիտել միայն Մադրիդի և նրա հարակից բնակավայրերի տարածքում և սահմանափակակ քանակությամբ հեռուստացույցներով (շուրջ 300)։ Հեռարձակումը օրական երեք ժամ էր։

1959 թվականի փետրվարի 15-ին «Ռեալ Մադրիդ» և «Բարսելոնա» խաղի ժամանակ սկսվեց Բարսելոնայում «Televisión Española»-ի հեռարձակումը, իսկ 1960-ական թվականներից սկսած հեռուստաալիքը սկսեց հեռարձակումը Իսպանիայի այլ պրովինցիաներում[4]։

1960-ականների սկզբներին հեռուստացույցտներ կային միայն 50000 ընտանիքներում։ Այդ իսկ պատժառով, 1962 թվականին թույլատրվեց հեռուստացույցները ապառիկ կերպով վաճառել, կիրառվեցին մի շարք այլ նախաձեռնություններ ավելի շատ հեռուստացույցներ վաճառելու նպատակով։ Վաճառքը այնքան արագ էր տեղի ունենում, որ 1964 թվականին արդեն վաճառվել էր մեկ միլիոն հեռուստացույց, իսկ 1970 թվականին չորս անգամ շատ[5]։

1967 թվականի հունվարի 1-ին TVE թողարկեց երկրորդ ալիքը։ Այն ժամանակ անվանում էին «UHF» (ուլտրա բարձր հաճախականություններ, այդպես էին անվանում Արևմուտքում դիֆերենցիալ տիրույթը )։ Ինչպես առաջին հեռուստաալիքը, այնպես էլ սա հեռարձակվում էր օրական երեք ժամ և միայն Մադրիդում։ Մեկ տարի անց հայտվեց մյուս քաղաքներում ևս, օրինակ՝ Բարսելոնայում[6]։

1970 թվականին արդեն երկու հեռուստաալիքներն էլ գունավոր էին։ Սև ու սպիտակ հեռուստացույցները տարածված էին, այդ պատճառով գունավոր հեռուստացույցների տարածքը որոշ ժամանակ տևեց։

Ֆրանկոյի մահից հետո, իսպանական հեռուստատեսությունում եկավ մի նոր՝ բաց շրջան, եթերում հայտնվեց նախկինում չբացահայտված գրաքննական բովանդակությամբ նյութեր։ TVE-2 (UHF) ունի տարածաշրջանային բլոկներ (տարբեր շրջաններում տարբեր ծրագրեր տարբեր լեզուներով), առաջին հերթին Կատալոնիայի համար՝ կատալոներեն[7]։

1989 թվականին առաջին երեք մասնավոր հեռուստաընկերությունները `Antena 3, Canal + և Gestevisión Telecinco Telecinco- ին պատկանող հեռուստաընկերությունները ստացան լիցենզիա[8]։ 2005 թվականին Canal+ հաճախականությունը փոխանցվեց Cuatro-ին։ 2006 թվականի մարտի 27-ին Antenna 3-ի ստեղծողները ստեղծեցին LaSexta ալիքը"

Հեռարձակման տեսակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայում կա հեռարձակման 4 տեսակ՝ եթերային, մալուխային, արբայնակային և IPTV։ Մալուխային հեռուստատեսության ամենամեծ օպերատորներն են Movistar+, Euskaltel, Telecable:

Հանրային հեռարձակման կազմակերպություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իսպանական ռադիո եւ հեռուստատեսություն (Corporación de Radio y Televisión Española, RTVE) - ազգային հանրային հեռարձակող
  • Անդալուզիայի ռադիոյի եւ հեռուստատեսություն (Radio y Televisión de Andalucía, RTVA) -Անդալուզիայի տարածաշրջանային հանրային հեռարձակման կազմակերպություն
  • Արագոնի ռադիո և հեռուստատեսություն (Corporación Aragonesa de Radio y Televisión, CARTV) - Արագոնյան տարածաշրջանային հանրային հեռարձակման կազմակերպություն.Արագոնյան հեռուստատեսություն (Aragón Televisión) և Արագոնյան ռադիո (Aragón Radio)
  • Աստուրիայի իշխանության ռադիո և հեռուստատեսություն (Radiotelevisión del Principado de Asturias, RTPA) - Աստուրիայի տարածաշրջանային հանրային հեռարձակման կազմակերպություն։ Աստուրիայի իշխանության հեռուստատեսություն (Televisión del Principado de Asturias, TPA) և Աստուրիայի իշխանության ռադիո (Radio del Principado de Asturias, RPA).
  • Բալեարյան կղզիների հեռուստատեսություն և ռադիո (Ente Público de Radiotelevisión de las Islas Baleares, EPRTVIB) - Բալեարյան կղզիների հանրային հեռարձակման կազմակերպություն ։ Բալեարյան կղզիներ հեռուստատեսություն (Televisió de les Illes Balears) և Բալեարյան կղզիներ ռադիո (Ràdio de les Illes Balears)
  • Կանարյան ռադիո և հեռուստատեսություն (Radio Televisión Canaria, RTVC) - Կանարյան կղզիների հանրային հեռարձայման կազմակերպություն:Կանարյան հեռուստատեսություն (Televisión Canaria) և Կանարյան ռադիո (Canarias Radio)
  • Կաստիլիա-Լա Մանչայի հեռուստատեսություն և ռադիո (Radiotelevisión de Castilla-La Mancha, RTVCM) - Կաստիլիա-Լա Մանչայի հանրային հեռարձակման կազմակերպություն։ Կաստիլիա-Լա Մանչայի հեռուստատեսություն (Castilla-La Mancha Televisión) Կաստիլիա-Լա Մանչայի ռադիո (Radio Castilla-La Mancha)
  • Կատալոնյան տեսալսողական լրատվամիջոցներ (Corporación Catalana de Medios Audiovisuales, CCMA) - Կատալոնիայի հանրային հեռարձակման կազմակերպություն։ Կատալոնիայի հեռութստատեսություն (Televisió de Catalunya) և Կատալոնական ռադիո (Catalunya Ràdio)
  • Էքստրեմադուրական տեսալսողական լրատվամիջոցներ (Corporación Extremeña de Medios Audiovisuales, CEXMA) - Էքստրեմադուրի հանրային հեռարձակման կազմակերպություն։ Էքստրեմադուրական հեռուստատեսություն (Canal Extremadura Televisión) Էքստրեմադուրական ռադիո (Canal Extremadura Radio)
  • Գալիցիայի ռադիո եւ հեռուստատեսություն (Compañía de Radio-Televisión de Galicia, CRTVG) - Գալիցիայի հանրային հեռարձակման կազմակերպություն։ Գալիցիայի հեռուստատեսություն (Televisión de Galicia, TVG) և Գալիցիայի ռադիո (Radio Galega, RG)
  • Մադրիդի հեռուստատեսություն և ռադիո (Ente Público Radio Televisión Madrid, EPRTVM) - Մադրիդի հանրային հեռարձակման կազմակերպություն։ ՀեռուստաՄադրիդ (Telemadrid) և Մադրիդի հեռարձակում (Onda Madrid)
  • Մուրսիայի շրջանի հեռուստատեսություն և ռադիո (Radiotelevisión de la Región de Murcia, RTRM) -Մուրսիայի հանրային հեռարձակման կազմակերպություն ։ Մուրսիայի հեռուստատեսություն (Televisión Región de Murcia) և Մուրսիայի մարզային հեռարձակում (Onda Regional de Murcia)
  • Բասկերի հեռուստատեսություն և ռադիո (Euskal Irrati Telebista, EITB) - Բասկովի մարզի հանրային հեռարձակման կազմակերպություն։ Բասկովի հեռուստատեսություն (Euskal Telebista, ETB)և Բասկովի ռադիո (Radio Euskadi)
  • Վալենսիայի հեռուստատեսություն և ռադիո (Radiotelevisión Valenciana, RTVV) - Վալենսիայի հանրային հեռարձակման կազմակերպություն

ԶԼՄ-ների օրենքների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը իրականացվում է Կատալոնիայի լսողական միության խորհրդի (Consejo del Audiovisual de Cataluña), Վալենսիայի Համայնքի լսողական համայնքի (Consejo Audiovisual de la Comunidad Valenciana) և Անդուլազիայի լսողական համայնքի կողմից (Consejo Audiovisual de Andalucía).

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ley 7/2010, de 31 de marzo, General de la Comunicación Audiovisual. Boletín Oficial del Estado. 1 de abril de 2010
  2. La TV que viene Cinco Días, 12 de julio de 2009
  3. ¿Cómo será la nueva Ley de TV?(չաշխատող հղում) Vertele, 18 de diciembre de 2008
  4. Historia de la TV en España - El nacimiento y la llegada de la televisión Ministerio de Educación
  5. Historia de la TV en España - La expansión de los años sesenta Ministerio de Educación
  6. Historia de la TV en España - La Segunda cadena; una emisora para la inmensa minoría Ministerio de Educación
  7. Historia de la TV en España - La televisión durante la Transición democrática Ministerio de Educación
  8. «25 de agosto,en 1989 España concedía las 1ªs licencias a TV privadas». www.tomares.es. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.