Հենինգ Էնոկսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենինգ Էնոկսեն
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հենինգ Էնոկսեն
Ազգությունը Դանիա
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1935(1935-09-26)
Ծննդավայր Դանիա
Մահվան ամսաթիվ 2016(2016)
Մահվան վայր Դանիա
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
0000
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
0000 0 (0)
0000 0 (0)
0000 0 (0)
0000 0 (0)
Ընդհանուր 132 (111)
Ազգային հավաքական
0000 0 (0)
Մարզչական կարիերա
0000
0000
0000
0000
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հենինգ Էնոկսեն (դան․՝ Hening Enoksen, սեպտեմբերի 26, 1935(1935-09-26), Nykøbing Mors, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա - սեպտեմբերի 25, 2016(2016-09-25)[1], Դանիա), Դանիացի ֆուտբոլիստ։ Խաղում է հարձակվողի դիրքում։ 1960 թվականի 17-րդ ամառային օլիմպիական խաղերում Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում դարձել էր արծաթե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1935 թվականի սեպտեմբերի 26-ին Դանիայի Նյուկիբինգ -Մորս քաղաքում։ Մահացել է 2016 թվականի սեպտեմբերի 25-ին[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է ֆուտբոլ խաղալ քաղաքի թիմում, այնուհետև կարճ ժամանակով խաղացել է «Սիլկեբորգ» ակումբ։

1957 թվականին տեղափոխվել է «Վայլե» ակումբ։ Թիմի կազմում 1958 թվականին դարձել է Դանիայի ֆուտբոլի առաջնության և Դանիայի ֆուտբոլի գավաթի հաղթող։ 1959 թվականին կրկին նվաճել է Դանիայի ֆուտբոլի գավաթը։ 1959 թվականի հունիսի 3-ին՝ Դանիայի ֆուտբոլի գավաթի եզրափակիչ խաղում, 50-րդ րոպեին ԱԳՖ դարպասին խփել է վճռորոշ գնդակը։ Խաղը ավարտվել է 1:0 հաշվով։ Վայլե ակումբում հանդես է եկել 132 հանդիպումներում դառնալով 111 գոլի հեղինակ, որից 71 գնդակը Դանիայի առաջնությունում։

1962 թվականին տեղափոխվել է ԱԳՖ («Օրհուս») ակումբ, որի կազմում 1964 թվականին նվաճել է երկրի գավաթը։ Թիմի կազմում անցկացրել է 115 հանդիպում և Դանիայի առաջնություններում դարձել է 83 գոլի հեղինակ։ 1967 թվականի հունիսի 4-ին թիմի կազմում անցկացրել է իր վերջին հանդիպումը։

Երեք անգամ՝ Դանիայի ֆուտբոլի առաջնություն ում, դարձել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուներից է խփված 154 գնդակով[3].

Ազգային հավաքականի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին հրավիրվել է Դանիայի ազգային երիտասարդական հավաքական։ Անցկացրել է մեկ հանդիպում Ֆինլանդիայի հավաքանի դեմ։ Խաղը ավարտվել է 4։3 հաշվով, որում նա խփել է երկու գոլ։ Խաղացել է երկրի երկրորդ ազգային հավաքականի կազմում։

1958 թվականին մայիսի 15 ին նա հանդես եկավ Դանիայի ֆուտբոլի ազգաին հավաքականում։ Կյուրասոյի դեմ խաղում, որը ավարտվել է 3։2 հաշվով։ Այդ խաղում նա դարձել է երկու գոլի հեղինակ։ Մի քանի տարի հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ էր։ 1960 թվականի հուլիսի 3-ին՝ Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում, նա ձևակերպել է հեթ-տրիկ։ Խաղը ավարտվել էր 7:2 հաշվով։

1960 թվականի Հռոմում անցկացվող Ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ։ Մրցաշարում անցկացրել է 4 հանդիպում, այդ թվում Հարավսլավիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։ Կիսաեզրափակչում՝ Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում, դարձել է մեկ գնդակի հեղինակ։

Խաղացել է 1964 թվականի Եվրոպայի ազգերի գավաթի ընտրական մրցաշարում, բայց չի հրավիրվել եզրափակիչ մրցաշարին։

Ազգային հավաքականի կազմում վերջին հանդիպումը անցկացրել է 1966 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հունգարիայի դեմ խաղում։ Հավաքականի կազմում անցկացրել է 54 հանդիպում և դարձել 29 գնդակի հեղինակ։ 2017 թվականի դրությամբ ազգային հավաքականի պատմության բոլոր ժամանակների յոթերորդ լավագույն ռմբարկուն է։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզել էր «Տյոնդեր ՍՖ» սիրողական ակումբը։ 1973 թվականին՝ երկուսուկես ամիս, ղեկավարել է Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը[4], բայց հեռացվել է աշխատանքից 6 պարտություն կրելուց հետո։ Նաև դասավանդել է Տյոնդեր և Հադերսլեվ քաղաքներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնոջ անունը Վիբեկ է, ունի երեք երեխա՝ Հանս-Հենրիկ, Դորտե և Անն-Մետտե։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://sport.tv2.dk/fodbold/2016-09-26-den-danske-landsholdslegende-henning-enoksen-er-doed
  2. Petersen, Jacob Qvirin (2016 թ․ սեպտեմբերի 26). «Den danske landsholdslegende Henning Enoksen er død» (Danish). TV2. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. De laerde strides om Moellers maal rekord
  4. «Lærer ta'r fri et år for at blive træner». Politiken, 9. februar 1973. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]