Հեղինե Մանասյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հեղինե Մանասյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Արզական, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Հեղինե Գրիգորի Մանասյան (հունվարի 20, 1950, Արզական, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մանկավարժ։ Տնտեսագիտության դոկտոր (1996)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1999 թվականին սովորել Կենտրոնական Եվրոպայի (Բուդապեշտ), 2000 թվականին՝ Կոլումբիայի (Նյու-Յորք) համալսարաններում։ 1980-1991 թվականներին և 1996-1997 թվականներին դասախոսել է ԵԺՏԻ-ում, 1998-2000 թվականներին՝ ԵՊՀ-ում։ 2002 թվականից՝ Եվրասիա հիմնադրամի հետազոտական պաշարների «Կովկասյան կենտրոններ» ծրագրի հայկական մասնաճյուղի (ՀՌԿԿ-Հայաստան) տնօրենն է[1]։
Աշխատանքները վերաբերում են տնտեսության աճի ու զարգացման, անցումային տնտեսության աշխատաշուկայի, աղքատության և կրթության, կորպորատիվ կառավարման ստվերային տնտեսության հարցերին[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միավորումները և արտադրության արդյունավետության բարձրացման ուղիները, Ե., 1983 (համահեղինակ)։
- ՀՀ տնտեսական քաղաքականությունը և Էկոնոմիկայի վրա դրա ազդեցության վերլուծությունը, Ե., 1994։
- Экономическая политика переходного периода։ методология и анализ, М., 1995 (համահեղինակ).5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀՌԿԿ-Հայաստան |». www.crrc.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.