Հեղինե Մանասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հեղինե Գրիգորի Մանասյան
Ծնվել է1950, հունվարի 20
ԾննդավայրԱրզական, Կոտայքի մարզ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ

Հեղինե Գրիգորի Մանասյան (1950, հունվարի 20, Արզական, Կոտայքի մարզ), մանկավարժ։ Տնտեսագիտության դոկտոր (1996

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1999 թվականին սովորել Կենտրոնական Եվրոպայի (Բուդապեշտ), 2000 թվականին՝ Կոլումբիայի (Նյու-Յորք) համալսարաններում։ 1980-1991 թթ. և 1996-1997 թթ. դասախոսել է ԵԺՏԻ-ում, 1998-2000 թթ.՝ ԵՊՀ-ում։ 2002 թվականից՝ Եվրասիա հիմնադրամի հետազոտական պաշարների «Կովկասյան կենտրոններ» ծրագրի հայկական մասնաճյուղի տնօրենն է[1]։

Աշխատանքները վերաբերում են տնտեսության աճի ու զարգացման, անցումային տնտեսության աշխատաշուկայի, աղքատության և կրթության, կորպորատիվ կառավարման ստվերային տնտեսության հարցերին[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միավորումները և արտադրության արդյունավետության բարձրացման ուղիները, Ե., 1983 (համահեղինակ)։
  • ՀՀ տնտեսական քաղաքականությունը և Էկոնոմիկայի վրա դրա ազդեցության վերլուծությունը, Ե., 1994։
  • Экономическая политика переходного периода։ методология и анализ, М., 1995 (համահեղինակ).5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՌԿԿ-Հայաստան |»։ www.crrc.am (անգլերեն)։ Վերցված է 2017-11-20 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007