Jump to content

Հարսնացուների պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարսնացուների պատերազմ
անգլ.՝ Bride Wars
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և իգական բադի մուվի
Թվական2009, փետրվարի 5, 2009[1] և հունվարի 29, 2009[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳարի Վինիկ[3][4][5][…]
ՊրոդյուսերՔեյթ Հադսոն
Սցենարի հեղինակՋուն Դայեն Ռաֆայել և Քեյսի Ուիլսոն
ԴերակատարներՔեյթ Հադսոն[6][4][7][…], Էն Հեթուեյ[6][4][7][…], Քենդիս Բերգեն[6][8][9], Քրիս Փրեթ[4][8][9], Բրայան Գրինբերգ[4][10][8][…], Սթիվ Հոուի[8][9], Քրիսթեն Ջոնսթոն[8], Էթիեն Փարք[8] և Ջոն Փենքոու[8]
ՕպերատորՖրեդերիկ Էլմս
ԵրաժշտությունԷդվարդ Շերմուր
ՄոնտաժՍուսան Լիթենբերգ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Կինոընկերություն20th Century Studios[10] և Regency Enterprises
Տևողություն90 րոպե
Պաշտոնական կայքէջ

Հարսնացուների պատերազմ (անգլ.՝ Bride Wars), 2009 թվականին ռեժիսոր Գարրի Վինիկի կողմից նկարահանված ամերիկյան հումորային ֆիլմ։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Էն Հեթուեյը և Քեյթ Հադսոնը։

Լավագույն ընկերուհիներ Էմման և Օլիվիան ամբողջ կյանքում երազել են իրենց հարսանիքը անցկացնել հունիսին Պլազա հյուրանոցում։ Էմման բարի աղջիկ է, իսկ Լիվը հաստատակամ։ Իրենց ամբողջ կյանքում նրանք ամեն ինչ կիսել են։ Թյուրիմացաբար նրանց հարսանիքները ընկնում է նույն օրը, և հարսանիքը տեղափոխել մեկ այլ օր հնարավոր չէր։ Սկսվում է պատերազմը։ Նրանցից յուրաքանչյուրն ուզում է, որ հարսանիքը լինի հունիսին, և նահանջել ոչ ոք չի ուզում։

Ընկերուհիները մրցակցում են ամեն ինչում, նրանց կռիվները ավելի ու ավելի են խորանում, նրանք իրար նկատմամբ անում են շատ վատ արարքներ։ Սկզբում Լիվը իմանում է Էմմայի պարի պարապմունքների մասին և պարուսույցին փոխում է դիսկոյի պարողի հետ։ Ի պատասխան այդ արարքի՝ Էմման Դենիելի՝ Օլիվիայի փեսացուի անունից սկսում է Օլիվիային քաղցրավենիքներ ուղարկել, որից Լիվը 3 կիլոգրամ գիրանում է, և հարսանեկան թանկարժեք զգեստը նրան փոքր է և այն հնարավոր չէ ձևափոխել։ Լիվը Էմմայի մաշկը նարնջագույն է ներկում։ Էմման Լիվի մազերը կապույտ է ներկում։ Աղջիկները կռվում են երեկույթի ժամանակ, որը կազմակերպվել էր միայն աղջիկների համար։ Երկուսն էլ դառնում են լրիվ ուրիշ մարդիկ. Էմման սովորում է մարդկանց ասել ոչ, իսկ Լիվը հաճախակի է լաց լինում։ Նրանք երկուսն ել ուզում են հաշտվել, բայց երկուսն էլ չափից շատ հպարտ են դրա համար։ Էմման սկսում է կռվել իր փեսացուի հետ. փեսացուին դուր չի գալիս նրա կյանքի նոր ոճը։

Հարսանիքի օրը Էմման ի ցույց է դնում Էմմայի հիշողությունների DVD-ն, և բոլորը տեսնում են Էմմայի պահվածքը խնջույքի ժամանակ։ Հարսնացուները կռիվ են սարքում, իսկ հետո հաշտվում։ Էմման հասկանում է, որ իր փեսացուն իրեն էլ չի սիրում առաջվա պես և հետ է վերադարձնում մատանին։ Մի տարի անց արդեն Էմման ամուսնացած է լինում Լիվի եղբոր հետ, Էմման և Լիվը երեխայի են սպասում, և նրանց երեխաների պիտի ծնվեն նույն օրը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երբ Լիվի ուղարկած պարուսույցը Էմմային և Ֆլետչերին սովորեցնում է պարել, նա նմանակում էր «Հասիր հաջողության» ֆիլմի պարուսույցին։ Հենց այդ նույն պահին հնչում էր երաժշտություն հենց այդ ֆիլնից։
  • Ֆիլմի կարգախոսն է՝ «Ընկերուհին լքում է խնդիրները»։
  • Պլազա հյուրանոցում նկարահանվել է նաև «Տանը մենակ 2» ֆիլմը։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում հնչել են հետևյալ երգերը՝

  • Natalie Cole - «This Will Be (An Everlasting Love)»
  • Duffy - «I’m Scared»
  • Vivaldi - «The Four Seasons, Spring»
  • Richard Wagner - «Bridal chorus»
  • Colbie Caillat - «Something Special»
  • The Submarines - «You Me And The Bourgeoisie»
  • 2 Unlimited - «Get Ready For This»
  • Eve feat. Swizz Beatz - «Tambourine»
  • Priscilla Ahn - «Dream»
  • Rick James - «Give It To Me Baby»
  • Estelle feat. Cee-Lo - «Pretty Please (Love Me)»
  • Natasha Bedingfield - «Happy»
  • Jason Glover, Dominic Glover & Gary Crockett - «Beautiful People»
  • Eric Zimmerman - «Bridal Chorus Petit»
  • Paul Fried - «Flute Quartet In C»
  • The Hit Crew - «I’m Too Sexy»
  • Johann Sebastian Bach - «Jesu Joy Of Man’s Desiring»
  • Elvio Monti - «Lively Scherzo»
  • Estelle - «Pretty, Please (Love Me)»
  • Technotronic - «Pump Up The Jam»
  • Duffy - «Rain On Your Parade»
  • The Submarines - «You Me And The Bourgeoisie»
  • Ryan Shaw - «You’ve Made Me So Very Happy»

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերա - Հունվարի 5, 2009 թվական

Պրեմիերա (ՌԴ) - Փետրվարի 26, 2009 թվական, «Фокс»

DVD-ի թողարկում - Ապրիլի 16, 2009 թվական, Մարտի 26, 2009 թվական, «Двадцатый Век Фокс СНГ»

Blu-Ray-ի թողարկում - Հունիսի 25, 2009 թվական, «Двадцатый Век Фокс СНГ»

  • Շահույթը ԱՄՆ-ում - 58 715 510 $
  • Շահույթն աշխարհում - 55 947 951 $ = 114 663 461 $
  • Շահույթը Ռուսաստանում - 3 543 106 $
  • DVD-ն ԱՄՆ-ում - 28 343 928 $

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]