Հարձակում գաղտնի ոստիկանության վրա
Հարձակում գաղտնի ոստիկանության վրա լատիշ․՝ Uzbrukums slepenpolicijai | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1974 |
Լեզու | ռուսերեն և լատիշերեն |
Ռեժիսոր | Օլգերտ Դունկերս |
Դերակատարներ | Գիրթ Յակովլև, Կառլիս Սեբրիս և Գունար Ցիլինսկի |
Երաժշտություն | Մարգերիս Զարինշ |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 88 րոպե |
«Հարձակում գաղտնի ոստիկանության վրա» (լատիշ․՝ Uzbrukums slepenpolicijai), 1974 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Օլգերտ Դունկերսը Ալբերտ Բելսի «Կանչողի ձայնը» վեպի հիման վրա Ռիգայի կինոստուդիայում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1905 թվականին՝ հեղափոխական իրադարձություններից հետո վրա հասած ռեակցիայի ժամանակ։ Լիբավայից Ռիգա է ժամանում հեղափոխական ընդհատակյա ղեկավարներից մեկը։ Շուրջկալի ժամանակ նրան ձերբակալում են անձնագրային ռեժիմը խախտելու համար և ուղարկում նախնական կալանքի խուց՝ գործի հանգամանքները պարզելու համար։
Ոստիկանությունը հասկանում է, որ ձերբակալվածը տեղի ունեցածի գլխավոր մասնակիցներից մեկն է, սակայն նրա մեղքի ուղղակի ապացույցներ չունի։ Նա համառորեն իրեն ներկայացնում է որպես կտավատի վաճառական և պահանջում է կամ իրեն մեղադրանք առաջադրել, կամ ազատ արձակել։
Ժանդարմները պատրաստ են ծայրահեղ միջոցների դիմել, սակայն կալանավորին ազատում է արմատական տրամադրված երիտասարդ հեղափոխական զինյալների խումբը, որոնք համարձակ հարձակում են գործել Ռիգայի կենտրոնում ոստիկանական վարչության վրա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիրտ Յակովլև – Կարլսոնս
- Կարլիս Սեբրիս – Գրեգուս
- Գունար Ցիլինսկի – Կրամերով
- Էլզա Ռաձինյա – տիկին Լեինա
- Վելտա Լինե – Կարլսոնսի մայրը
- Էդմունդ Ֆրեյբերգս – Էպիս
- Արնիս Լիցիտիս – Բրավի
- Ռոլանդ Զագորսկիս – Ստրաումե
- Միրզա Մարտինսոնե – Աուստրա
- Գեդիմինաս Գիրդվայնիս – Զիեդինշ
- Վայրոնիս Յականս – Սպիցաուս
- Էվալդս Վալտերս – Գրեգուսի օգնականը
- Պետերիս Գաուդինշ – Չոմս
- Ուլդիս Դումպիս – բարոն
- Մարիս Պուտնինշ – Մեժգայլիս
- Լեոնիդ Գրաբովսկիս
- Ռամոնս Կեպե – էպիզոդ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Ալբերտ Բելս
- Բեմադրող ռեժիսոր՝ Օլգերտ Դունկերս
- Բեմադրող օպերատոր՝ Միքս Զվիրբուլիս
- Կոմպոզիտոր՝ Մարգարիտ Զարինշ
- Բեմադրող նկարիչ՝ Հերբերտ Լիկումս
- Հնչյունային օպերատոր՝ Ա. Պատրիկեևա
- Ռեժիսոր՝ Վարիս Բրասլա
- Օպերատոր՝ Մ. Ռեսնայս
- Կոստյումների նկարիչ՝ Ի. Կունձին
- Նկարիչ-գրիմարար՝ Յա․ Ռիբաս
- Մոնտաժող՝ Էրիկա Մեշկովսկա
- Խմբագիր՝ Վ. Նորիետիս
- Խորհրդատու՝ Յա․ Դրուվինշ
- Տնօրեն՝ Վիկտորս Ռիեպշա[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հարձակում գաղտնի ոստիկանության վրա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Հարձակում գաղտնի ոստիկանության վրա» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|