Հարձակում Կադիսի վրա (1797)
Թվական | 1797 թվականի հունիսից հուլիս |
---|---|
Մասն է | Ֆրանսիական հեղափոխական պատերազմներ |
Վայր | Կադիս, Իսպանիա |
Արդյունք | Իսպանացիների հաղթանակ[1][2] |
Հակառակորդներ | |
Միացյալ Թագավորություն | Իսպանիա |
Հրամանատարներ | |
Միացյալ Թագավորություն Հորացիո Նելսոն Միացյալ Թագավորություն Ջոն Ջերվիս | Իսպանիա Խոսե դե Մազարեդո Իսպանիա Ֆեդերիկո Գրավինի |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
2 հրետանավակ և գերի վերցված բարկաս[3] | |
Ընդհանուր կորուստներ |
Հարձակում Կադիսի վրա՝ իսպանական Կադիս նավահանգստի շարունակական ծովային շրջափակումն է, որն իրականացվել է 1797 թվականի հունիսից մինչև հուլիս Թագավորական նավատորմի կողմից։ Սան Վիսենտե հրվանդանի մոտ տեղի ունեցած ճակատամարտից հետո բրիտանական նավատորմը լորդ Ջերվիսի և Հորացիո Նելսոնի գլխավորությամբ հայտնվեց Կադիսի ծովածոցում։ Հուլիսի առաջին օրերի ընթացքում քաղաքը հրետակոծվել է, սակայն դա չէր առաջացնում էական կորուստներ իսպանացիների մոտ։ Նելսոնի նպատակն էր ստիպել իսպանացի ադմիրալ Խոսե դե Մազարեդոյին դուրս բերել նավատորմը նավահանգստից։ Մի շարք անհաջող հարձակումներից հետո և այն բանից հետո, երբ որ բրիտանական մի քանի նավեր էականորեն վնասվեցին իսպանական հանդիպակաց հրետակոծությունից, բրիտանացիները ետ նահանջեցին և շրջափակումը վերացվեց[4]։ Չնայած ծովային շրջափակումը Կադիսի շարունակվում էր մինչև 1802 թվականը, երբ կնքվեց Ամիենի հաշտության պայմանագիրը։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1797 թվականի փետրվարին բրիտանացիները հաղթանակ տարան իսպանացիների նավատորմի նկատմամբ Սենթ Վինսենթ հրվանդանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում և չնայած իսպանացիները ստիպված էին նահանջել, նրանց նավատորմը չէր ջախջախվել ամբողջությամբ և դեռևս մեծ վտանգ էր ներկայացնում։ Մարտից հետո ադմիրալ սեր Ջոն Ջերվիսը ուղևորվեց Լիսաբոն, որն հիսթափված էր այն բանից, որ մի քանի թանկարժեք ավարներ նա բաց թողեց իր ձեռքերից, այդ թվում՝ Սանտիսիմա Տրինիդադը։ Այն բանից հետո, երբ օգնական ուժեր ժամանեցին Անգլիայից, իսկ նավերը, որոնք վնասվել էին ճակատամարտի ժամանակ վերանորոգվեցին, կոմս Սենթ Վինսենթը մարտի 31-ին դուրս եկավ Լիսաբոնից Ville-de-Paris նավով և 21 նավերից կազմված էսկադրայով շարժվեց դեպի Կադիս, որտեղ նահանջել էին իսպանական նավերը։ Ապրիլի 4-ին բրիտանական էսկադրան մոտեցավ Կադիսին և սկսեց փոքր-ինչ հեռավորության վրա գտնվել քաղաքից մինչև մայիսի 19-ը, որից հետո խարիսխ գցեցին, որպեսզի ամբողջովին փակեն նավահանգիստի մուտքը։ Հունիսի 29-ին իսպանական նավերի քանակը կազմում էր 28, և նրանք բոլորն էլ ամբողջովին համալրված էին։ Ջերվիսն չէր ցանկանում ժամանակ կորցնել Կադիսի շրջափակման վրա, նրան անհրաժեշտ էր վճռորոշ մարտ[5]։ Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի իսպանացիները դուրս գային նավահանգստից, բայց նրանք չէին շտապում դիմել ակտիվ գործողությունների։ Դրա փոխարեն նրանք համալրում էին հրետանավակները և այլ փոքր նավերը, որպեսզի պաշտպանեն նավահանգստի մուտքը բրիտանական նավատորմից։
Մարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպեսզի ստիպի իսպանացի ադմիրալ Խոսե դե Մազարեդոյին դուրս գալ բաց ծով, Ջերվիսն որոշեց հրետակոծել Կադիսը։ Այս գործողությունը նա հանձնարարեց կոնտր-ադմիրալ Հորացիո Նելսոնին, որն նշանակվեց ներքին էսկադրայի հրմանատար, որն շրջափակել էր քաղաքը։ Հունիսի 3-ի գիշերը Thunder հրետանավը լեյտենանտ Ջոն Հոուրլիի հրամանատարությամբ խարիսխ գցեց Սան Սեբաստյան ամրոցի աշտարակի մոտ, մոտավորապես քաղաքից 2500 մետր հեռավորության վրա։ Կադիսի կայազորը այդ պահի դրությամբ կազմում էր ավելի քան 4000 զինվոր, քաղաքը պաշտպանված էր ծովացոցի կողմից 70 թնդանոթներով և 8 մեծ հրասանդերով[6]։ Thunder-ն սկսեց քաղաքը հրետակոծել ճշտությամբ, բայց շուտով պարզվեց, որ շարքից դուրս է եկել գլխավոր 13 դյույմանոց հրասանդը։ Որպեսզի ապահովվի հրետակոծող նավի անվտանգությունը, որն ստիպված էր վերադառնալ վերանորոգելու համար, ափին մոտեցան՝ 74 թնդանոց Goliath նավը, որի կապիտանն էր՝ Թոմաս Ֆոլին, 32 թնդանոց Terpsichore ֆրեգատը, որի հրամանատարն էր՝ Ռիչարդ Բոուեն և 10 թնդանոց Fox նավը, որի հրամանատարն էր՝ Ջոն Գիբսոնը, որոնք էլ հանդիպակաց կրակով պաշտպանեցին վերադարձող նավի թիկունքը[7]։
Thunder-ի նահանջը ազդանշան հանդիսացավ իսպանական թնդանոթաձիգ նավակների համար, որոնք փորձեցին գրավել այն։ Սակայն նրանք գերեվարվեցին նույնատիպ խմբավորման կողմից, որն գլխավորում էր կոնտր-ադմիրալ Հորացիո Նելսոնը։ Դրան հաջորդած մարտերը նրա կյանքի ամենավտանգավոր մարտերն էին և քիչ մնաց, որպեսզի նա մահանար։ Իսպանացի պարետ Դոն Միգել Տուրասոն փորձ կատարեց իր բարկասով, որի անձնակազմը կազմված էր 26 մարդուց, գրավել ոչ մեծ նավակը, որի վրա գտնվում էր կոնտր-ադմիրալը և ևս 15 մարդիկ։ Դրան հաջորդեց ձեռնամարտ, որին մասնակցում էին երկու կողմերն էլ։ Վերջապես Դոն Միգելը տեսնելով, որ իր մարդկանցից 18-ը սպանված են, իսկ ինքն ու մնացած բոլորը վիրավոր են, ստիպված եղավ հանձնվել։ Այս բանից հետո իսպանացիները ետ նահանջեցին քաղաքի պարիսպներին մոտ թողնելով բրիտանացիներին երկու թնդանոթաձիգ նավակ և պարետի բարկասը մի քանի գերիներով։ Այս մարտում անգլիացիները մեկ զոհ տվեցին և ևս 20 հոգի վիրավորվել էր, այդ թվում Ջոն Սայքսը, որն պաշտպանել էր կոնտր-ադմիրալին և լրջագույն վիրավորվել էր[7]։
Հուլիսի հինգերորդ օրվա գիշերը կոնտր-ադմիրալ Նելսոնի կողից ընտրվեց օր, որում պետք է իրականացվեր Կադիսի նկատմամբ երկրորդ հրետակուծությունը։ Այս անգամ հրետակոծությունը իրականացնելու էին երեք նավեր՝ Thunder, Terror և Strombolo, որոնց պաշտպանելու էին՝ 74 թնդանոց Theseus նավը, կապիտան Ռալֆ Ուիլլեթ Միլերի գլխավորությամբ և երկու ֆրեգատ՝ 32 թնդանոց Terpsichore, որի կապիտանն էր՝ Ռիչարդ Բոուեն և 36 թնդանոց Emerald, կապիտանն էր՝ Ջոն Ուոլլերն։ Հրետակոծությունը հասցրեց էական վնասներ ինչպես քաղաքին, այնպես էլ նավատորմին, և այդ պատճառով էլ, որպեսզի խուսափեն դրա կրկնությունից տաս կանոնավոր նավեր, այդ թվում ադմիրալներ Խոսե դե Մազարեդոյի ու Ֆեդերիկո Գրավինիի ֆլագմաները, դուրս բերվեցին անգլիացիների կրակի հասանելության սահմաններից դուրս[3]։ Բրիտանական և իսպանական թնդանոթաձիգ նավակները կրկին բախվեցին։ կորուստները, որոն կրեցին անգլիացիները չեն հստակեցվել, բայց առնվազն 3 մարդ մահացել է և 16-ն էլ վիրավորվել են։ Հավանաբար իսպանացիների կողմից կորուստները ավելի շատ են եղել, բայց նույնպես չեն հստակեցվել։ Հուլիսի 8-ի գիշերը Նելսոնն պլանավորում էր անցկացնել ևս մեկ գործողություն իր անմիջական ղեկավարությամբ, բայց ծովածոցից փչում էր այնքան ուժեղ քամի, որ հնարավոր չէր այնտեղ մտցնել հրետակոծող նավեր[8]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կադիսի շրջափակումը շարունակվում է ոչ մեծ ընդհատումներով հաջորդ երեք տարվա ընթացքում, մինչ 1802 թվականին կնքվեց Ամիենի հաշտությունը, որն էականորեն սահմանափակեց իսպանական նավատորմին։ Դա թույլ տվեց Թագավորական ռազմածովային նավատորմին ամրապնդել իր դիրքերը Միջերկրական ծովում։ Նելսոնը դեռևս որոշ ժամանակ մասնակցում էր շրջափակմանը, մինչև նավատորմին հասան բամբասանքներ, որ իսպանական նավերը՝ Նոր Աշխարհամասի հարստություններով ծանրաբեռնված, որոնք պետք է գային Կադիս, կանգ են առել Տեներիֆեում գտնվող Սանտա Կուրս նավահանգստում, իմանալով անգլիացիների ներկայության մասին։ Նելսոնն որոշում կայացրեց տիրանալ այդ հարստություններին։ Նրա համառությունն ու համոզիչ խնդրանքները վերջնականապես հաղթեցին Սենթ Վինսենթի անորոշությանը և 1797 թվականի հուլիսի 15-ին Նելսոնն առանձնացավ նավատորմից, իր հետ տանելով 4 նավ և 3 ֆրեգատ։ Բայց արդյունքում այս արշավախումբը հանգեցրեց նրա հերթական պարտությանը։
Կադիսի բնակիչները երգ հորինեցին հաղթանակի կապակցությամբ, որը դարձավ բավական հայտնի Իսպանիայում 19-րդ դարում։
- ¿De qué sirve a los ingleses
- tener fragatas ligeras
- si saben que Mazarredo
- tiene lanchas cañoneras?
- What good is for English
- having light frigates
- if they know that Mazarredo
- has gunboats?
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robert Gardiner Fleet Battle and Blockade, The French Revolutionary Wars. — 2001. — ISBN 1-84067-363-X
- Víctor San Juan Trafalgar: Tres armadas en combate. — Silex Ediciones, 2005. — ISBN 84-7737-121-0
- William James The Naval History of Great Britain, Volume 2, 1797–1799. — Conway Maritime Press, 2002 [1827]. — ISBN 0-85177-906-9
- William Laird Clowes The Royal Navy, A History from the Earliest Times to 1900, Volume IV. — Abacus, 1997 [1900]. — ISBN 1-86176-013-2