Հավատարմության հուշարձան
Հավատարմության հուշարձան | |
---|---|
Հավատարմության հուշարձանը Տոլյատիի Ավտոգործարանային շրջանում | |
Տեսակ | հուշարձան |
Բացում | հունիսի 1, 2003 |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Avtozavodsky City District? |
Բնակավայր | Տոլյատի |
Փողոց | Yuzhnoe chosse? |
Շինության ձև | հուշարձան |
Ներկա վիճակ | կանգուն |
Monument of dog (Togliatti) Վիքիպահեստում |
Հավատարմության հուշարձան (ռուս.՝ Памятник преданности), համբերատար իր տերերին սպասող շան հուշարձան Ռուսաստանի Սամարայի մարզի Տոլյատի քաղաքում։
Շան պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականի ամռանը Ավտոգործարանային շրջանում՝ Հարավային մայրուղու ճամփեզրին, Տոլյատիի ամենաաշխույժ փողոցներից մեկում հայտնվում է գերմանական հովվաշուն։ Հազարավոր քաղաքացիներ նրան ամեն օր տեսնում էին նույն տեղից ոչ հեռու։ Հարևան տների բնակիչները նրան կերակրում էին, պարբերաբար փորձում ընտելացնել, նրա համար բույն էին սարքում, բայց նա անընդհատ հայտնվում էր ճամփեզրին՝ հետևելով մեքենաներին։ Անհայտ էր նույնիսկ նրա մականունը և ժողովուրդը նրան կոչում էր «Հավատարիմ» կամ «Կոնստանտին» (հունարենից թարգմանաբար՝ «մշտական»)[1]։
Այսպես շարունակվեց 7 տարի, շունը անփոփոխ մնում էր իր սովորական տեղում, անկախ տարվա եղանակից։ 2002 թվականին շունը սատկեց[2]։
Լեգենդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքացիների կողմից առաջ քաշված պաշտոնական վարկածով շունն ավտովթարից միակ կենդանի մնացածն էր։ Առավել ռոմանտիկ տարբերակում խոսում էին, որ նրա տերերը հարսանեկան ճամփորդությունից վերադարձող նորապսակներ էին։ Երիտասարդ կինը մահացել էր մինչև բժիշկների գալը, մի քանի ժամ անց վերակենդանացման բաժնում մահացել էր նաև ամուսինը։ Իսկ շունը այդպես էլ սպասում էր նույն տեղում, որտեղ իր տերերին վերջին անգամ կենդանի էր տեսել։ Նա սպասում էր, որ տերը կվերադառնա՝ պահպանելով տերերի վերջին հանգրվանը, ամեն օր դես ու դեն էր թռչկոտում՝ սպասելով, որ «Տերը կվերադառնա»։ Լեգենդի հավաստիությունը հնարավոր չէ հաստատել։ Գոյություն ունեն նաև շան վարքագծի վերաբերյալ ավելի վսեմ և ռոմանտիկ տարբերակներ։
Հուշարձան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նման քանդակի գաղափարն առաջարկեց Կոմսոմոլսկի շրջանի № 39 գիմնազիայի 8-րդ դասարանի աշակերտուհի Քսենիա Նալյոտովան դեռևս 1990 թվականին, երբ Տոլյատի քաղաքի պատմամշակութային ժառանգության թանգարանի կողմից քաղաքում նոր հուշարձանների համար մրցույթ հայտարարվեց։ Քսենյան առաջարկեց նաև շան հուշարձանի մանրակերտը, այն անվանելով «Հավատարմության հուշարձան»։ «Պատվանդանի վրա պատկերված է շուն, նրա շուրջը ժապավեն, որը խորհրդանշում է ճանապարհը։ Ժապավենի վերջում աստղ է , տիրոջ հոգին, իսկ շան հայացքն ուղղված է աստղին»։ Մանրակերտի լուսանկարը տպագրվեց «Ազատության հրապարակ» թերթում։
Շան մահից հետո ճանապարհի եզրին տեղադրվեց վահանակ հետևյալ մակագրությամբ, «Շանը, որը մեզ սովորեցրեց սեր և հավատարմություն»։ Քամին փչել տարել էր վահանակը, այն ենթարկվել էր վանդալների գրոհին։ Տոլյատիի հասարակությունը հանդես եկավ նախաձեռնությամբ «Հավատարիմին» իսկական հուշարձան տեղադրելու վերաբերյալ։ Քաղաքի բնակիչների հավաքած միջոցներով հուշարձան ստեղծվեց։ Կազմակերպված մրցույթում հաղթեց ուլյանովսկցի քանդակագործ Օլեգ Կլյուևի նախագիծը։
Հուշարձանը բացվեց 2003 թվականի հունիսի 1-ին Հարավային մայրուղու և Լև Յաշինի փողոցի հատման տեղում։ Բրոնզաձույլ քանդակը դարձավ առաջին ապաքաղաքականացված հուշարձանը Տոլյատիում։ Այսօր այն հանդիսանում է նորապսակների մշտական հաճախելիության վայրը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հավատարմության հուշարձան կատեգորիայում։ |