Հավատարմության հուշարձան
Հավատարմության հուշարձանը Տոլյատիի Ավտոգործարանային շրջանում | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 53°32′46″ հս․ լ. 49°21′43″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() |
Կառուցվել է | 2003 |
Շինության ձևը | հուշարձան |
Կառուցել է | Հեղինակ՝ Օլեգ Կլյուև |
Ներկա վիճակը | կանգուն |
Հավատարմության հուշարձան (ռուս.՝ Памятник преданности), համբերատար իր տերերին սպասող շան հուշարձան Ռուսաստանի Սամարայի մարզի Տոլյատի քաղաքում:
Շան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականի ամռանը Ավտոգործարանային շրջանում՝ Հարավային մայրուղու ճամփեզրին, Տոլյատիի ամենաաշխույժ փողոցներից մեկում հայտնվում է գերմանական հովվաշուն: Հազարավոր քաղաքացիներ նրան ամեն օր տեսնում էին նույն տեղից ոչ հեռու: Հարևան տների բնակիչները նրան կերակրում էին, պարբերաբար փորձում ընտելացնել, նրա համար բույն էին սարքում, բայց նա անընդհատ հայտնվում էր ճամփեզրին՝ հետևելով մեքենաներին: Անհայտ էր նույնիսկ նրա մականունը և ժողովուրդը նրան կոչում էր «Հավատարիմ» կամ «Կոնստանտին» (հունարենից թարգմանաբար՝ «մշտական»)[1]:
Այսպես շարունակվեց 7 տարի, շունը անփոփոխ մնում էր իր սովորական տեղում, անկախ տարվա եղանակից: 2002 թվականին շունը սատկեց[2]:
Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքացիների կողմից առաջ քաշված պաշտոնական վարկածով շունն ավտովթարից միակ կենդանի մնացածն էր: Առավել ռոմանտիկ տարբերակում խոսում էին, որ նրա տերերը հարսանեկան ճամփորդությունից վերադարձող նորապսակներ էին: Երիտասարդ կինը մահացել էր մինչև բժիշկների գալը, մի քանի ժամ անց վերակենդանացման բաժնում մահացել էր նաև ամուսինը: Իսկ շունը այդպես էլ սպասում էր նույն տեղում, որտեղ իր տերերին վերջին անգամ կենդանի էր տեսել: Նա սպասում էր, որ տերը կվերադառնա՝ պահպանելով տերերի վերջին հանգրվանը, ամեն օր դես ու դեն էր թռչկոտում՝ սպասելով, որ «Տերը կվերադառնա»: Լեգենդի հավաստիությունը հնարավոր չէ հաստատել: Գոյություն ունեն նաև շան վարքագծի վերաբերյալ ավելի վսեմ և ռոմանտիկ տարբերակներ:
Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]
Նման քանդակի գաղափարն առաջարկեց Կոմսոմոլսկի շրջանի № 39 գիմնազիայի 8-րդ դասարանի աշակերտուհի Քսենիա Նալյոտովան դեռևս 1990 թվականին, երբ Տոլյատի քաղաքի պատմամշակութային ժառանգության թանգարանի կողմից քաղաքում նոր հուշարձանների համար մրցույթ հայտարարվեց: Քսենյան առաջարկեց նաև շան հուշարձանի մանրակերտը, այն անվանելով «Հավատարմության հուշարձան»: «Պատվանդանի վրա պատկերված է շուն, նրա շուրջը ժապավեն, որը խորհրդանշում է ճանապարհը: Ժապավենի վերջում աստղ է , տիրոջ հոգին, իսկ շան հայացքն ուղղված է աստղին»: Մանրակերտի լուսանկարը տպագրվեց «Ազատության հրապարակ» թերթում:
Շան մահից հետո ճանապարհի եզրին տեղադրվեց վահանակ հետևյալ մակագրությամբ, «Շանը, որը մեզ սովորեցրեց սեր և հավատարմություն»: Քամին փչել տարել էր վահանակը, այն ենթարկվել էր վանդալների գրոհին: Տոլյատիի հասարակությունը հանդես եկավ նախաձեռնությամբ «Հավատարիմին» իսկական հուշարձան տեղադրելու վերաբերյալ: Քաղաքի բնակիչների հավաքած միջոցներով հուշարձան ստեղծվեց: Կազմակերպված մրցույթում հաղթեց ուլյանովսկցի քանդակագործ Օլեգ Կլյուևի նախագիծը:
Հուշարձանը բացվեց 2003 թվականի հունիսի 1-ին Հարավային մայրուղու և Լև Յաշինի փողոցի հատման տեղում: Բրոնզաձույլ քանդակը դարձավ առաջին ապաքաղաքականացված հուշարձանը Տոլյատիում: Այսօր այն հանդիսանում է նորապսակների մշտական հաճախելիության վայրը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հավատարմության հուշարձան կատեգորիայում։ |