Հասմիկ Հովհաննիսյան
Հասմիկ Հովհաննիսյան | |
---|---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | փիլիսոփա և մանկավարժ |
Աշխատավայր | Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Հասմիկ Հովհաննեսի Հովհաննիսյան, փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր[1], դոցենտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1985-1990 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետում, 1990-1993 թվականներին՝ ԵՊՀ ասպիրանտուրայում՝ փիլիսոփայություն մասնագիտությամբ, 1992 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Տուրկուի համալսարանի (Ֆինլանդիա) «Գործնական փիլիսոփայության» ամբիոնում։ 1989-1993 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում, եղել ավագ լաբորանտ (1989-1990), գիտաշխատող (1993-1999), 1989-2004 թվականներին՝ Փաստարկման միջազգային ինստիտուտի (Երևան) գլխավոր գիտնական քարտուղար, 1993-1999 թվականներին՝ ԵՊՀ պառլամենտական փաստարկման հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող գիտահետազոտական խմբի գիտաշխատող, միաժամանակ, 1994-2012 թվականներին՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի դոցենտ։ 2001 թվականից Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի գլխավոր գիտնական քարտուղարն է։ 2002 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում։ 2005 թվականից Փաստարկման միջազգային ինստիտուտի (Ամստերդամ, Նիդեռլանդներ) փոխնախագահն է, 2007-2008 թվականներին՝ Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանին կից Փիլիսոփայության, տրամաբանության, փաստարկման և հաղորդակցման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի Տրամաբանության և հռետորության բաժնի վարիչ, 2011 թվականի փետրվար - հուլիս՝ համատեղությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, 2011 թվականի հուլիս – 2012 թվականի փետրվար՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Տրամաբանության, տեսական և գործնական փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, 2012 թվականի փետրվար – հոկտեմբեր՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, 2012 թվականի հոկտեմբերից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, 2014 թվականից՝ Հայոց փիլիսոփայական ակադեմիայի փոխնախագահ, 2014 թվականից՝ Հայոց փիլիսոփայական ակադեմիայի իսկական անդամ, 2015 թվականից՝ Ուսուցիչների միջազգային ֆորումի անդամ (IFT), 2011-2015 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի «Իմաստություն» բարձրագույն պարգևի դիպլոմ, 2015
- «Մանկավարժական Համալսարան - 90-ամյակ» մեդալ, 2012
- «Դավիթ Անհաղթ» մեդալ (մեծ), 2012
- «Եռամեծ փիլիսոփա Դավիթ Անհաղթ» մեդալ (փոքր)՝ Հայոց փիլիսոփայական ակադեմիայի հիմնադրման 20-ամյակի առթիվ,2007
- ԵրՊԼՀ-ի «Լավագույն գիտական աշխատանք» ստուգատես-մրցույթի մրցանակակիր, 2005
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- К. М. Оганян, В. П. Бранский, А. О. Оганесян, Р. З. Джиджян. Методологический анализ генезиса научной теории: виды естествен- нонаучного знания и их взаимосвязь. Очерки о ленинградской онтологической и ереванской логико-аргументационной школах. СПб. : Изд-во СПбГЭУ, 2018. –ISBN 978-5-7310-4060-0А. Часть 7: Аргументация. Санкт-Петербург (40 с.)
- Փաստարկման հարցերը հայ փիլիսոփայական մտքի պատմության համատեքստում. Գիրք 2. Փաստարկման երևանյան դպրոց, 452 էջ, Երևան, 2009, «Փիլիսոփայության միջազգային ակադեմիա» հրատարակչություն։
- Փաստարկման հարցերը հայ փիլիսոփայական մտքի պատմության համատեքստում. Գիրք 1. Երեք ուրվագիծ` Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ, Գրիգոր Տաթևացի, 326 էջ։ Երևան, 2005[3], «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն»։ Գրախոսություն` պ.գ.դ., Է. Լ.Դանիելյան, - «Հովհաննիսյան Հ., Փաստարկման հիմանահարցերը հայ փիլիսոփայական մտքի պատմության համատեքստում»։ Լրաբեր հասարակական գիտությունների թիվ 1 (էջ 238-239)։ Երևան, 2006։
- Ереванская школа аргументации. София, 2001.
- Համառոտ ակնարկ Փաստարկման Երևանյան դպրոցի ձևավորման և զարգացման մասին (64 էջ)։ Երևան, 1997, ՀՀ ԳԱԱ «Գիտություն», «Մխիթար Գոշ» հրատակչություն։
Ընտրովի հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- А. О. Оганисян, Р. З. Джиджян, Аксиоматизция гуманитарных наук – Императив эпохи цифровых технологий. В «Вестник Московского городского педагогического университета». Серия «Философские науки». 3-ий номер журнала по теме "Человек в сетевом обществе. Цифровые технологии в гуманитарных науках", 2018.
- Problems of Argumentation in Medieval Armenian Philosophy. In: Wisdom 1(8), 2017, pp. 81–94.
- Hasmik Hovhannisyan, Robert Djidjian “Building the General Theory of Meta-Argumentation”. Metaphilosophy, Edited By: Armen T. Marsoobian; USA. Online ISSN: 1467-9973, 2017, pp. 354–345.
- Hovhannes Hovhannisyan, Hasmik Hovhannisyan, Astghik Petrosyan “Peculiarities of the Perception of the Phenomenon of the Armenian Genocide on Public Opinion (Comparative Analysis of Sociological Survey Results). "Wisdom" periodical. ISSN: 1829-3824. 1(6), 2016: Yerevan, “TASK” LLC, 2016.
- Hovhannes Hovhannisyan, Hasmik Hovhannisyan, Astghik Petrosyan. “The Specificities of the Phenomena of the Armenian Genocide and the Psychological Impact in Public Opinion (Sociological Survey Result Analysis)”. "Wisdom" periodical. ISSN 1829-3824: 2(5), 2015: Yerevan, “TASK” LLC, 2015.
- “Meta-Argumentation as an Argumentation Metatheory”. In: Metaphilosophy (Web of Science-ում գրանցված ցիտվող պարբերական), Edited By: Armen T. Marsoobian; July 2015. USA (pp. 479–487). Online ISSN: 1467-9973; Volume 46, Issue 3, http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/meta. 12143/abstract:
- «Մտքի ոչ տիպօրինակ ձևերի ըմբռնման շուրջ»։ «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածու, 1(62), 2015 (էջ 201-213)։ Երևան, «Ասողիկ» հրատարակչություն։
- «Վաղ տարիքում փիլիսոփայական մտածողության ձևավորման և զարգացման մեխանիզմները. պատկերավոր փիլիսոփայություն», «Իմաստություն» գիտական ժողովածու, 1(4), 2015 (էջ 33-42)։ Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն։
- «Վաղ տարիքում փիլիսոփայական մտածողության զարգացման հեռանկարները հայ իրականութ¬յան մեջ», «Իմաստություն» գիտական ժողովածու, 2(3), 2014 (էջ 56-75)։ Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն։
- «Մետափաստարկումը մետափիլիսոփայության տեսանկյունից»։ Իմաստություն 1(2), 2014 (էջ 79-88)։ Երևան, «Տիգրան Մեծ» հրատարակչություն։
- «Meta-Argumentation from the Perspective of Metaphilosophy». In: News and Views, Vol. 4, No 1(31), 2012. Yerevan (Armenia) – Athens (Greece)- Berkeley (USA), International Academy for Philosophy Press.
- «Argumentation and Metaargumentation». In: Philosophy and Metaphilosophy. Book 1, (pp. 64–67). Yerevan, 2007, «International Academy for Philosophy» Publishing.
- Yerevan School of Argumentation on the Threshold of the 21th Centuary: The Problem of Foundation. Diotima. Review of Philosophical Research (pp. 11–25). Athens, 2007.
- «Հիմնավորման պրոբլեմը Փաստարկման երևանյան դպրոցում», Գիտական աշխատություններ, Հասարակական գիտություններ, Պրակ 5 (էջ 4-40)։ Երևան, 2007 «Լինգվա»։
- «Language of Argumentation». In: Journal of Applied Electromagnetism (JAE). Institute of Communication and Computer Systems. December 2006 (pp. 113–123), Athens-Greece.
- «The International Academy for Philosophy». In: Dialgue and Universalism. Metaphilosophy as the Wisdom of Science, Art, and Life. Vol. XVI, No. 5-6, 2006 (pp. 161–175), Lublin.
- «The Arguments of forse and The Force of Arguments (Violence and Progress) in Armenian Enlightment Thought» In: Progress et Violence au XVIII e Sicéle, edité par V. Cossy et D. Dawson (pp. 145–163). Paris: Honore' Champion Editeur, 2001. Diffusion hors France: Editions Slatkine, Gene've.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հասմիկ Հովհաննիսյանը` փիլիսոփայական գիտությունների դոկտոր». Department of Philosophy & Logic (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 21. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
- ↑ Հասմիկ Հովհաննեսի Հովհաննիսյան
- ↑ Փաստարկման հարցերը հայ փիլիսոփայական մտքի պատմության համատեքստում.