Հապավումների բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հապավումների բառարան, բառարանի տեսակ, որի մեջ բառացանկը ներկայացնում է լեզվի մեջ գործածվող հապավումները, բառահոդվածում տրվում են դրանց անհրաժեշտ մեկնաբանությունները, բերվում են տեքստային կամ հեղինակային օրինակներ։ Այսպիսի բառարան ժամանակակից արևելահայ գրական լեզվի համար ստեղծել է Ալեքսանդր Մարգարյանը։ Այն ընդգրկում է շուրջ 4000 հապավում։ Հեղինակը նյութեր է քաղել առկա բացատրական բառարաններից, մամուլից, գիտական ու գեղարվեստական գրականությունից։ Բառարանում գլխաբառից հետո տրվում է հապավման «վերծանությունը» կամ բացատրությունը՝ մեծ մասամբ տեքստային օրինակների ցուցադրումով։ Փոխառյալ հապավումների դեպքում գլխաբառից հետո նախ փակագծում տրվում է փոխառյալ ձևը՝ համապատասխան վերծանությամբ, ապա փակագծից դուրս՝ հայերեն թարգմանությունը, որին հաջորդում է բնագրային օրինակը։ Բառարանում տեղ են գտել նաև հապավումներից ածանցված (ածանցմամբ կամ բարդածանցմամբ ստեղծված) բառեր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]