Jump to content

Հանրային սեփականության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանրային սեփականության օր

Տեսակobservance? և պարբերական իրադարձություն
Ենթադասպարբերական իրադարձություն
ԱմսաթիվՀունվարի 1
Հաստատված2004
Անվանված է🅮
Ի հիշատակ🅮[1][2]
Կայքpdday.org(անգլ.)
Հանրային սեփականության օրվա տոնակատարությունը Լեհաստանում (2008)

Հանրային սեփականության օր (անգլ.՝ Public Domain Day), միջազգային ոչ պաշտոնական տոն, նշվում է ամեն տարի հունվարի 1-ին, սկսած 2004 թվականից[3][4][5][6][7][8][9]։

Տոնը և նրա օրվա ընտրությունը կապված են այն փաստի հետ, որ շատ երկրների օրենսդրությամբ ամեն տարվա առաջին օրը հանրային սեփականություն են դառնում ստեղծագործություններ, որոնց հեղինակային իրավունքների ժամկետը լրանում է այդ օրը[3][4][8]։ Բացառություն է կազմում միայն ԱՄՆ-ն, որտեղ մինչև 2019 թվական ոչ մի հեղինակային իրավունք չի փոխվել հանրային սեփականության[10]։

Տոնի առաջին հիշատակումը կապված է կանադացի ակտիվիստ Ուոլես Մակլինի անվան հետ[7] (անգլ.՝ Wallace McLean), որի գաղափարը կիսեց իրավունքի պրոֆեսոր, ոչ առևտրային Քրեաթիվ Քոմոնս (անգլ.՝ Creative Commons) կազմակերպության հիմնադիր, Լոուրենս Լեսինգը։ Ավելի ուշ գաղափարին միացան այլ ակտիվիստներ, ոչ առևտրային կազմակերպություններ և համացանցային նախագծեր[8]։.

2010 թվականի հունվարի 1-ից Հանրային սեփականության օրվա կայքում տպվում են այն ստեղծագործությունների հեղինակների անունները, որոնց աշխատանքները դառնում են հանրային սեփականություն։ 2010 թվականի հունվարի 1-ից ոչ առևտրային կազմակերպություն Ազատ գիտելիքի հիմնադրամը (անգլ.՝ The Open Knowledge Foundation (OKF)) թողարկեց առցանց լրագիր «Հանրային սեփականության նկարագիր» (անգլ.՝ The Public Domain Review), որը նման ցուցակ է ներկայացնում[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20160109195442/http://www.publicdomainday.org/
  2. Open access tracking project / P. SuberUSA: BKC, 2009. — ISSN 2578-7020
  3. 3,0 3,1 Shane Richmond (2010 թ․ հունվարի 1). «Happy Public Domain Day! Here's to many more» (անգլերեն). The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  4. 4,0 4,1 Alex Wild (2013 թ․ դեկտեմբերի 10). «Public Domain Day: January 1st» (անգլերեն). Scientific American. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  5. Alli Pyrah (2013 թ․ դեկտեմբերի 30). «New Year's Day marks end of copyright terms around the world» (անգլերեն). Managing Intellectual Property. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  6. Juan Carlos de Martin (2011 թ․ դեկտեմբերի 12). «Public Domain Day 2012» (անգլերեն). Communia. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  7. 7,0 7,1 Wallace J.McLean. «Happy Public Domain Day!» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  8. 8,0 8,1 8,2 «January 1, 2011 will be Public Domain Day» (անգլերեն). Проект «Гутенберг». 2010 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  9. «Happy Public Domain Day, 2013!» (անգլերեն). The New York Public Library. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  10. «What Could Have Entered the Public Domain on January 1, 2014?» (անգլերեն). Center for the Study of the Public Domain. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  11. «Launch of the Public Domain Review to celebrate Public Domain Day 2011» (անգլերեն). The Open Knowledge Foundatio. 2011 թ․ հունվարի 11. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանրային սեփականության օր» հոդվածին։