Հայրապետ Ալեքսանդրի Բարսեղյան (օգոստոսի 25, 1953(1953-08-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2002): Ընդերադիտական վիրաբուժության հայկական ընկերության փոխնախագահ։
Հայրապետ Բարսեղյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 25-ին, Երևանում։ 1960-1970 թվականներին սովորել է Երևանի № 83 միջնակարգ դպրոցում։ 1976 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական գործ ֆակուլտետը։ 1976-1977 թվականներին սովորել է Երևանի 4-րդ քաղաքային հիվանդանոցի բազայի ինտերնատուրայում՝ ստանալով բժիշկ-վիրաբույժի որակավորում։ 1977-1981 թվականներին ՀԽՍՀ առողջապահության նախարարության ուղեգրով նշանակվել է Հրազդանի կենտրոնական շրջանի հիվանդանոցի բժիշկ-վիրաբույժ։ 1981 թվականից աշխատում է նույն ինստիտուտի վիրաբուժական հիվանդությունների ամբիոնում, 2000 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժական հիվանդությունների № 3 ամբիոնի վարիչ, 1987 թվականից միաժամանակ աշխատում է «Մալաթիա» բժշկական կենտրոնում, 1991 թվականից՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ, 1994 թվականից՝ փոխտնօրեն[1]։
Աշխատանքները վերաբերում են լեղուղիների որովայնադիտական (լապարասկոպիկ) վիրաբուժության խնդիրներին։ 250 և ավելի տպագրված գիտական աշխատանքների, դասագրքերի և մեթոդական ձեռնարկների հեղինակ է[2][3]։
Կլինիկական վիրաբուժության հիմնական ախտանիշերի և համախտանիշերի տեղեկագիր / Справочник основных симптомов и синдромов в клинической хирургии : Ուսումնական ձեռնարկ կլինիկական օրդինատորների, ինտերների և պրակտիկ բժիշկների համար / Ռ. Մ. Կուրղինյան, Վ. Ռ. Բարսեղյան, Մ. Ռ. Կուրղինյան, խմբ.՝ Հ. Ա. Բարսեղյան, Երևան, Լիմուշ, 2018։