Jump to content

Հայսամ բին Թարիք Ալ Սաիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայսամ բին Թարիք Ալ Սաիդ
 
Կրթություն՝ Փեմբրուք քոլեջ[1], Օքսֆորդի համալսարան (1979)[2], Q12192620?[1] և Բրումմանայի վարժարան (1972)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գերիշխան
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հոկտեմբերի 11, 1955(1955-10-11) (69 տարեկան)
Ծննդավայր Մասկատ, Muscat and Oman[3]
Դինաստիա Ալ Սաիդ
Քաղաքացիություն  Օման
Հայր Թարիք բին Թայմուր
Մայր Shawana bint Hammoud Al Busaidiyah?
Ամուսին Ahad bint Abdullah Al Busaidiyah?
Զավակներ Theyazin bin Haitham Al Said? և Bilarab bin Haitham Al Said?
 
Պարգևներ

Հայսամ բին Թարիք Ալ Սաիդ (արաբ․՝ هيثم بن طارق آل سعيد‎‎, հոկտեմբերի 11, 1955(1955-10-11), Մասկատ, Muscat and Oman[3][4]), Օմանի սուլթանը, որը 2020 թվականի հունվարի 11-ին փոխարինել է իր զարմիկ Քաբոս բին Սաիդ ալ-Սաիդին[5]։ Մինչ այդ նա զբաղեցրել է Օմանի մշակույթի նախարարի պաշտոնը[6][7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայսամ բին Թարիքն Օմանի Ալ Սաիդն արքայական ընտանիքի անդամ է։ 1979 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանի արտասահմանյան ծառայության ծրագիրը[8]։ Հայսամի հայրը Թարիք բին Թայմուրն էր՝ Թայմուր բին Ֆեյսալի որդին, որը Օմարի սուլթանն էր 1913-1932 թվականներին։ Նրա եղբայր Ասաադ բին Թարիք բին Թայմուր Ալ Սաիդը երկրի փոխվարչապետն է։

Օմանի սուլթան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթան Քաբոս բին Սաիդ ալ-Սաիդի մահվանից հետո, 2020 թվականի հունվարի 10-ին, Հայսամ բին Թարիքն՝ ընտրված լինելով արքայական ընտանիքի և սուլթան Քաբոսի կողմից, Ալ Բուստանում Օմանի խորհրդի առաջ երդում է տվել՝ դառնալով Օմանի սուլթան[9]։ Օման պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ նախկին սուլթանի կտակը բացել է Պաշտպանության խորհուրդը, որտեղ և եղել է սուլթանի կամքը[10]։ Որպես սուլթան, նա նաև զբաղեցնում է վարչապետի, զինված ուժերի գերագույն հրամանատարի, պաշտպանության նախարարի, ֆինանսների նախարարի և արտաքին գործերի նախարարի պաշտոնները[11]։ Իր առաջին հրապարակային խոսքում նա խոստացել է պահպանել իր նախորդի խաղաղության հաստատման արտաքին քաղաքականությունը և հետագայում զարգացնել Օմանի տնտեսությունը[12][13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://omannews.gov.om/%D8%AC%D9%84%D8%A7%D9%84%D8%A9-%D8%A7%D9%84%D8%B3%D9%84%D8%B7%D8%A7%D9%86
  2. 2,0 2,1 https://ampw.gulf-times.com/story/653088/Who-is-Sultan-Haitham-bin-Tariq-al-Said-the-succes
  3. 3,0 3,1 3,2 Who is Sultan Haitham bin Tariq al-Said, the successor of Sultan Qaboos? — 2020.
  4. Rulers
  5. «Օմանի նոր սուլթանը մշակույթի նախկին նախարար Հայսամ բին Թարեք Ալ Սաիդն է։ Նա Քաբուս բին Սաիդի ազգականն է։».
  6. «Cabinet of Ministers». Oman News Agency. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  7. Appointing a Minister of Heritage and Culture, Royal Decree No11/2002, issued on 14 February 2002, published in issue 713 of the Official Gazette
  8. «Haitham bin Tariq appointed new ruler of Oman». Arab News. 2020 թ․ հունվարի 11.
  9. «Sultan Haitham Bin Tariq Al Said succeeds Sultan Qaboos of Oman». gulfnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  10. «Oman names culture minister as successor to Sultan Qaboos». AP NEWS. 2020 թ․ հունվարի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  11. Haitham bin Tariq sworn in as Oman's new sultan
  12. Hubbard, Ben (2020 թ․ հունվարի 11). «Oman's New Sultan Vows to Continue Country's Peacemaking Path». The New York Times. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  13. «Oman's new ruler Haitham bin Tariq promises good ties with all nations». Arab News (անգլերեն). 2020 թ․ հունվարի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.