Հայոց ցեղասպանության հուշարձան (Լիոն)
Հայոց ցեղասպանության հուշարձան (Լիոն) | |
---|---|
Հայոց ցեղասպանության հուշարձան Լիոնում, Ֆրանսիա | |
Տեսակ | հուշահամալիր և հուշարձան |
Ստեղծում | 1986 |
Բացում | ապրիլի 24, 2006 |
Երկիր | Ֆրանսիա |
Բնակավայր | Լիոնի 2-րդ շրջան |
Փողոց | place Antonin-Poncet? |
Շինության ձև | Հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
Armenian Genocide memorial, Lyon Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշակոթող Ֆրանսիայի Լիոն քաղաքի Bellecour հրապարակի մոտ գտնվող Antonin Poncet հրապարակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի թուրքական համայքնի ադամները և տեղի թուրքական կազմակերպություններ բողոքում էին հուշակոթողի շինարարության համար[1]։ Ռոն-Ալպի թուրքական մշակույթի ասոցիացիաների խորհուրդը դիմել է ֆրանսիական դատարան, որպեսզի վերջինս չեղյալ հայտարարի հուշահամալիրի կառուցում, սակայն դատարանը անփոփոխ թողեց իր վճիռը[2]։ 2006 թվականի մարտի 18-ին, մոտ 3000 թուրք բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ հուշակոթողի[3][4][5]։
Հուշարձանի կառուցման արժեքը կազմել է 180,000 եվրո, որի երկու երրորդն ապահովել է Լիոնի հայ համայնքը, մնացած մասը՝ Լիոնի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Ժերար Կոլոմբի գլխավորությամբ։
Հուշարձանը բաղկացած է 36 սպիտակ բետոնե քարերից, որոնք բերվել են Հայաստանից և այն երկրներից, որտեղ ցեղասպանություններ են տեղի ունեցել[6]։
Հուշարձանի վրա հայերենով, ֆրանսերենով և անգլերենով գրված է.
Ի հիշատակ 1,500,000 հայերի, որ բնաջնջվեցին 1915-1918 թթ. երիտթուրքերի կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ։ |
Վանդալիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի ապրիլի 17-ին Լիոնում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը նախքան բացման արարողությունը պղծվել է։ Հուշարձանի վրա անհայտ անձինք գրել են. «Հայոց ցեղասպանություն երբևէ չի եղել»[3][4][7][8]։ Վանդալիզմի այս դրսևորմանը հաջորդել է թուրք ազգայնամոլականների մարտի 18-ի բողոքի ցույցը։ Հայկական կազմակերպությունները կոչ են արել Լիոնի ոստիկանությանը հետաքննություն անցկացնել և պատժել մարդկային արժանապատվությունը ոտնահարած հանցագործներին[9][10]։
Հանդիսավոր բացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը պաշտոնապես բացվել է 2006 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 91-ամյա տարելիցի կապակցությամբ[5]։
Բացման օրը ավելի քան 200 ազգային իրավապահ մարմինների կողմից առավելագույն անվտանգության միջոցներ են ձեռնարկվել (Brigade anti-criminalité, Direction centrale des renseignements généraux), և 25 քաղաքային ոստիկանների պահակախումբ հսկում էր շրջակայքը։ Տարածքը փակ է երթևեկության համար[3]։
Մինչև 4000 մարդ, այդ թվում Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը երթով շարժվեցին դեպի հուշարձանը[3]։ Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Դոմինիկ պերբենը և Լիոնի քաղաքապետի տեկնածուն Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին (1995-2007) ներկայացրեցին բացման արարողությունը[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Turks in France to Protest Genocide Monument in Lyon». Asbarez. 2006 թ․ մարտի 15. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Protest March Against 'Genocide' Monument in Lyon». Journal of Turkish Weekly. 2006 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Lyon inaugure son mémorial du génocide arménien». Le Figaro (ֆրանսերեն). 2006 թ․ ապրիլի 24. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- ↑ 4,0 4,1 «Memorial to Armenian Genocide Victims Profaned in Lyon». PanARMENIAN.Net. 2006 թ․ ապրիլի 18. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- ↑ 5,0 5,1 (Ֆրանսերեն) «La France commémore le génocide arménien». 20 minutes. 2006 թ․ ապրիլի 24. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Memorial Lyonnais du genocide des Armeniens
- ↑ «Armenian Memorial Vandalized in France Prior to Unveiling». Asbarez. 2006 թ․ ապրիլի 18. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Armenian Genocide memorial in France vandalized ahead of anniversary». George Mason University's History News Network. 2006 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Լիոնում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
- ↑ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել նախքան բացումը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայոց ցեղասպանության հուշարձան (Լիոն) կատեգորիայում։ |