Հայոց ցեղասպանության հուշարձան (Լիոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ցեղասպանության հուշարձան (Լիոն)
Հայոց ցեղասպանության հուշարձան Լիոնում, Ֆրանսիա
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր և հուշարձան
Ստեղծում1986
Բացումապրիլի 24, 2006
Երկիր Ֆրանսիա
Բնակավայր2nd arrondissement of Lyon?
Փողոցplace Antonin-Poncet?
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
 Armenian Genocide memorial, Lyon Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշակոթող Ֆրանսիայի Լիոն քաղաքի Bellecour հրապարակի մոտ գտնվող Antonin Poncet հրապարակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի թուրքական համայքնի ադամները և տեղի թուրքական կազմակերպություններ բողոքում էին հուշակոթողի շինարարության համար[1]։ Ռոն-Ալպի թուրքական մշակույթի ասոցիացիաների խորհուրդը դիմել է ֆրանսիական դատարան, որպեսզի վերջինս չեղյալ հայտարարի հուշահամալիրի կառուցում, սակայն դատարանը անփոփոխ թողեց իր վճիռը[2]։ 2006 թվականի մարտի 18-ին, մոտ 3000 թուրք բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ հուշակոթողի[3][4][5]։

Հուշարձանի կառուցման արժեքը կազմել է 180,000 եվրո, որի երկու երրորդն ապահովել է Լիոնի հայ համայնքը, մնացած մասը՝ Լիոնի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Ժերար Կոլոմբի գլխավորությամբ։

Հուշարձանը բաղկացած է 36 սպիտակ բետոնե քարերից, որոնք բերվել են Հայաստանից և այն երկրներից, որտեղ ցեղասպանություններ են տեղի ունեցել[6]։

Հուշարձանի վրա հայերենով, ֆրանսերենով և անգլերենով գրված է.

Ի հիշատակ 1,500,000 հայերի, որ բնաջնջվեցին 1915-1918 թթ. երիտթուրքերի կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ։

Վանդալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ապրիլի 17-ին Լիոնում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը նախքան բացման արարողությունը պղծվել է։ Հուշարձանի վրա անհայտ անձինք գրել են. «Հայոց ցեղասպանություն երբևէ չի եղել»[3][4][7][8]։ Վանդալիզմի այս դրսևորմանը հաջորդել է թուրք ազգայնամոլականների մարտի 18-ի բողոքի ցույցը։ Հայկական կազմակերպությունները կոչ են արել Լիոնի ոստիկանությանը հետաքննություն անցկացնել և պատժել մարդկային արժանապատվությունը ոտնահարած հանցագործներին[9][10]։

Հանդիսավոր բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը պաշտոնապես բացվել է 2006 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 91-ամյա տարելիցի կապակցությամբ[5]։

Բացման օրը ավելի քան 200 ազգային իրավապահ մարմինների կողմից առավելագույն անվտանգության միջոցներ են ձեռնարկվել (Brigade anti-criminalité, Direction centrale des renseignements généraux), և 25 քաղաքային ոստիկանների պահակախումբ հսկում էր շրջակայքը։ Տարածքը փակ է երթևեկության համար[3]։

Մինչև 4000 մարդ, այդ թվում Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը երթով շարժվեցին դեպի հուշարձանը[3]։ Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Դոմինիկ պերբենը և Լիոնի քաղաքապետի տեկնածուն Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին (1995-2007) ներկայացրեցին բացման արարողությունը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Turks in France to Protest Genocide Monument in Lyon». Asbarez. 2006 թ․ մարտի 15. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  2. «Protest March Against 'Genocide' Monument in Lyon». Journal of Turkish Weekly. 2006 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Lyon inaugure son mémorial du génocide arménien». Le Figaro (ֆրանսերեն). 2006 թ․ ապրիլի 24. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  4. 4,0 4,1 «Memorial to Armenian Genocide Victims Profaned in Lyon». PanARMENIAN.Net. 2006 թ․ ապրիլի 18. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  5. 5,0 5,1 (Ֆրանսերեն) «La France commémore le génocide arménien». 20 minutes. 2006 թ․ ապրիլի 24. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  6. Memorial Lyonnais du genocide des Armeniens
  7. «Armenian Memorial Vandalized in France Prior to Unveiling». Asbarez. 2006 թ․ ապրիլի 18. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  8. «Armenian Genocide memorial in France vandalized ahead of anniversary». George Mason University's History News Network. 2006 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  9. Լիոնում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
  10. Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել նախքան բացումը