Հայոց ցեղասպանության հուշարձան (Լառնակա)
Հայոց ցեղասպանության հուշարձան (Լառնակա) | |
---|---|
Հայոց ցեղասպանության հուշարձան Լառնակայում | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Կիպրոս[1] |
Բնակավայր | Լարնակա[1] |
Շինության ձև | Հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
Armenian Genocide memorial (Larnaca) Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Կիպրոսի Լառնակա քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը տեղադրվել է 2008 թվականի մայիսի 28-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Հուշարձանը հանդիսանում է հայ ժողովրդի երախտապարտության արտահայտումը Կիպրոսի ժողովրդին՝ հյուրասիրության և աջակցության համար, որոնց համար Կիպրոսը դարձավ երկրորդ հայրենիք։ Հուշարձանը բազմաբովանդակ և աբստրակտ կոթող է՝ նման խաչի, վեր հառնող փյունիկի, ձեռքերը երկինք պարզած կնոջ։
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Կիպրոսի Հանրապետության նախագահ Դեմետրիոս Խրիստոֆիասը, Հունաստանում և Կիպրոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը[2][3]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը ստեղծվել է Հայաստանի և Կիպրոսի կառավարությունների համատեղ ծրագրի արդյունքում, որը նախաձեռնել է Կիպրոսի հայ համայնքի ղեկավար Պետրոս Քալաջյանը։ Հուշարձանի կառուցման ֆինանսավորումը ապահովել է Կիպրոսի կառավարությունը։ Հուշարձանի ճարտարապետները Անջելոս Դեմետրիուն և Մայքլ Թրասուն են, քանդակագործը` հույն Գեորգիոս Կալակալասը։ Հուշարձանը կառուցված է բրոնզից և շրջապատված է նռնենու և նոճու ծառերի շարքով։ 4 հուշատախտակներ փակցված են հուշարձանի պատվանդանի վրա, ևս 4-ը` համալիրի մուտքի երկու կողմերում։ Հենքի գրանիտե չորս հուշատախտակները, որոնք նկարագրում են հուշարձանը հունարենով, հայերենով, անգլերենով և թուրքերենով (սա միակն տեղն է, որ թուրքերենով գրված է "soykirim" - ցեղասպանություն), ստեղծվել են Հայաստանի կառավարության կողմից։ Հուշարձանի վրա մակագրված է.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայոց ցեղասպանության հուշարձան (Լառնակա) կատեգորիայում։ |