Հայոց ցեղասպանության հուշարձան (Բրատիսլավա)
Appearance
![]() Հայոց ցեղասպանության հուշարձան Բրատիսլավայում | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Շինության ձև | Խաչքար |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքար-կոթողը կառուցվել է ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի՝ 2004 թվականի նոյեմբերի 30-ին[1]։ Խաչքարի վրա սլովակերեն, հայերեն, անգլերեն մակագրված է.
![]() |
Ի հիշատակ 1915 թվականի հայերի ցեղասպանության 1 500 000 զոհերի։ | ![]() |
Խաչքարը կառուցվել է Սլովակիայի հայ համայնքի և նրա ղեկավար Աշոտ Գրիգորյանի նախաձեռնությամբ։
Սլովակիայի Ազգային խորհուրդը 2004 թվականի նոյեմբերին ընդունել է Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև, իսկ 2009 թվականի սեպտեմբերից երկրում գործում է «Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենք[2]։