Հայկուշ Բատիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկուշ Բատիկյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1952(1952-09-01) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1974)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1995)
Մասնագիտությունբուսաբան և սնկաբան

Հայկուշ Գուրգենի Բատիկյան (սեպտեմբերի 1, 1952(1952-09-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բուսաբան-սնկաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1995)[1]: Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ չափագիտության ազգային ինստիտուտի ուսումնական կենտրոնի տնօրեն, Որակի կառավարման համակարգերի, շրջակա միջավայրի կառավարման և սննդի անվտանգության աուդիտոր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկուշ Բատիկյանը ծնվել է 1952 թվականի սեպտեմբերի 1-ին, Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1981-1995 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի բուսաբանության ամբիոնին կից փորձարարական սնկաբանության լաբորատորիայում, 1996 թվականից՝ ՀՀ ստանդարտացման, չափագիտության և սերտեֆիկացման վարչության ուսումնական կենտրոնում[3]։

Առաջարկել է բորբոսասնկերի և միկոտոքսինների հայտնաբերման, նորմավորման և ապաակտիվացման եղանակներ։

Հեղինակ է «Որակ ու անվտանգություն. պարենային հումք և սննդամթերք» ուսումնական ձեռնարկի (2001)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Батикян, Айкуш Гургеновна (1995) Таксономический состав и биологические особенности микромицетов-контаминантов плодоовощной консервной продукции в процессе ее промышленного производства. Doctor of Sciences thesis, НАН РА Институт ботаники». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  2. «Батикян Айкуш Гургеновна | sibac.info». sibac.info (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։