Հայկ Մհրյան
Հայկ Մհրյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
29.01.2020 - 05.08.2020 | ||||
| ||||
15.01.2020 - 29.01.2020 | ||||
| ||||
25.12.2019 - 14.01.2020 | ||||
| ||||
29.10.2018 - 25.12.2019 | ||||
Կրթություն՝ | ՀՀ Ոստիկանության կրթահամալիր | |||
Մասնագիտություն՝ | պետական գործիչ և ոստիկան | |||
Ծննդյան օր | հոկտեմբերի 1, 1973 (51 տարեկան) | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Պարգևներ |
ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների գերատեսչական մեդալներ և կրծքանշաններ |
Հայկ Աշոտի Մհրյան (հոկտեմբերի 1, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ, 2020 թվականի դեկտեմբերից` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ Մհրյանը ծնվել է Երևանում, 1993-1997 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը, որից հետո նույն դպրոցում աշխատել է որպես ծառայության բաժնի վաշտի հրամանատար։ 1997-2000 թվականին եղել ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցի ծառայության բաժնի վաշտի հրամանատար, 2000-2003 թվականներին՝ ներքին գործերի նախարարության ակադեմիայի անձնակազմի գծով ծառայության բաժնի կուրսի պետի տեղակալ։ Նույն ակադեմիայի ծառայության բաժնի կուրսի պետի պաշտոնը ղեկավարել է 2003-2005 թվականներին, որից հետո՝ մինչև 2011 թվականը եղել է ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի պետի տեղակալը, իսկ 2011-2013 թվականը՝ նույն ակադեմիայի պետի տեղակալը։
2013-2015 թվականներին գտնվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում, որից հետո ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։
Մհրյանը 2015-2016 թվականներին եղել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվի գործակալության իրավաբան, անձնակազմի կառավարման բաժնի պետ, 2018-2019 թվականներին՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար[2]։
Կարճ ժամանակով եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիրի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2020 թվականի հունվարի 29-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին[3]։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 5-ի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և այլ գերատեսչությունների գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամունացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին». www.yerevan.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Փոխոստիկանապետ է նշանակվել Նոր Նորքի նախկին թաղապետը
- ↑ Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Նախորդող Արմեն Ուլիխանյան |
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյան 29.10.2018-25.12.2019 |
Հաջորդող Էդմոն Ղազարյան (պաշտոնակատար) |