Հայացք հազար յարդից
«Հայացք հազար յարդից»-ը ( կամ «Հայացք երկու հազար յարդից», «Սառած հայացք») արտահայտություն է, որը հաճախ օգտագործվում է նկարագրելու խոր սթրեսի կամ հուզական անհանգիստ իրադարձությունների պատճառով դիսոցիացիայի ենթարկվող մարդկանց դատարկ, անկենտրոն հայացքը։ Այն ի սկզբանե օգտագործվում էր կապված պատերազմի կոմբատանտների և նրանց դրսևորած հետտրավմատիկ սթրեսային խանգարման հետ, բայց այժմ օգտագործման ավելի լայն շրջանակ ունի և վերաբերում է սթրեսային իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ որոշակի հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց[1]։
«Հայացք հազար յարդից»-ը երբեմն նկարագրվում է որպես արկային ցնցման կամ մարտական սթրեսային ռեակցիայի ազդեցություն` հոգեկան այլ հիվանդությունների հետ մեկտեղ, սակայն պաշտոնապես այն բժշկական տերմին չէ[1][2][3]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտությունը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Լայֆ ամսագիրը հրատարակեց Երկրորդ համաշխարհային պատերազմի նկարիչ և թղթակից Թոմ Լեայի «Ծովայիններն այն անվանում են հայացք 2000 յարդից» նկարը[4], չնայած 1945 թվականի ամսագրի հոդվածում նկարն այդ վերնագրով նշված չէր։ Պատկերը՝ 1944 թվականին Պելելիուի ճակատամարտում նկարված անանուն ծովայինի դիմանկարը, այժմ պահվում է Միացյալ Նահանգների ռազմական պատմության զինվորական կենտրոնի կողմից՝ Լեսլի Ջ. ՄաքՆեյր Ամրոցում, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[5]։ Իրական կյանքով ապրող ծովայինի մասին, որն իր բնորդն էր հանդիսանում, Լեան ասաց.
Նա հեռացավ ԱՄՆ-ից 31 ամիս առաջ, վիրավորվեց իր առաջին արշավում, ունեցել է արևադարձային հիվանդություններ։ Գիշերը կես քուն էր առնում և ամբողջ օրը սրախողխող անում ճապոնացիներին՝ հանելով իրենց բույներից։ Նրա վաշտի երկու երրորդը կա՛մ սպանվել, կա՛մ վիրավորվել է։ Այս առավոտ նա կվերադառնա շարունակելու հարձակումը։ Որքա՞ն կարող է դիմանալ մարդը[6]։ |
Երբ պատմում էր 1965 թվականին իր Վիետնամ ժամանելու մասին, այն ժամանակ կապրալ հանդիսացող Ջո Հուլը (2002 թվականին Կարոլինա նահանգի ծովային հետևակի թանգարանի տնօրեն) ասաց, որ իր նոր ջոկատի աչքերում ոչ մի զգացմունք չի տեսել. «Նրանց աչքերի հայացքը կարծես ասեր, որ իրենց մեջ կյանք չի մնացել»։ Ավելի ուշ նա իմացավ, որ նրանց վիճակը նկարագրող տերմինը «հայացք 1000 յարդից»-ն է։ «Այն բանից հետո, երբ ես կորցրի իմ առաջին ընկերոջը, ես զգացի, որ ավելի լավ է հեռանալ», - բացատրեց նա[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայացք հազար յարդից կատեգորիայում։ |
- ↑ 1,0 1,1 «Peleliu as a paradigm for PTSD: The two thousand yard stare - Hektoen International». hekint.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Mills, M. Anthony; Mills, Mark P. (2014). «The Invention of the War Machine». The New Atlantis (42): 3–23. ISSN 1543-1215. JSTOR 43152788.
- ↑ Kudler, Harold (2017). «Combat Stress and Related Disorders». Principles and Practice of Hospital Medicine. McGraw-Hill Education.
- ↑ Life magazine, 6/11/1945, p. 65. link
- ↑ Jones, James, Tom Lea (illustration), (1975). - "Two-Thousand-Yard Stare" Արխիվացված 2006-11-09 Wayback Machine. - WW II. - (c/o Military History Network). - Grosset and Dunlap. - pp.113,116. - 0-448-11896-3
- ↑ LaRocque, Gene (1991). «War Through the Eyes of Artists». America's Defense Monitor, Program Number 438. Center for Defense Information. Արխիվացված է օրիգինալից (Transcript of televised broadcast) 2006 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Stone, Sgt. Arthur L. (2002 թ․ մայիսի 2). «Retired Sgt. Maj. Joe Houle recounts Vietnam tour». Marine Corps News. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.