Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | հիմնադրամ |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | հունիսի 11, 2001 |
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, ՀԵՀ, Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն, որը իրականացնում է կրթական, գիտական, մշակութային, երիտասարդների սոցիալական, առողջապահական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազում ծրագրեր։ Կազմակերպության ղեկավարն է Կարեն Ավագյանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի կառավարության 2001 թվականի հունիսի 11-ի որոշմամբ ստեղծվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնը»։ Կարևորելով երիտասարդական հիմնախնդիրների լուծման ոլորտում նմանատիպ գործունեության անհրաժեշտությունը, արդեն 2010 թվականի հունիսի 9-ին ՀՀ նախագահի հատուկ ուշադրության արդյունքում որոշում կայացվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնը» վերանվանել Հայաստանի երիտասարդական հիմնադրամ։ Դա մեկնարկն էր այն երիտասարդական նախաձեռնությունների իրականացման ուղու, որոնք այսօր հիմնադրամի ամենօրյա աշխատանքն ու հիմնական նպատակներն են դարձել։ Հիմնադրամի գործունեության առանձնահատկությունն այն է, որ այն հավասարապես ուշադրություն է դարձնում երիտասարդներին հուզող բոլոր բնագավառներին։ Կրթական, գիտական, երիտասարդների սոցիալ-տնտեսական, զբաղվածության հիմնախնդիրներին, հոգևոր-հայրենասիրական, մշակութային դաստիարակությանն ուղղված ծրագրերին զուգահեռ հիմնադրամը հոգում է նաև երիտասարդների առողջ ապրելակերպի կազմակերպման մասին՝ իրականացնելով առողջապահական տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում երիտասարդներին տրվում են գործնական գիտելիքներ առողջապահական ոլորտի վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդների գիտական, կրթական, մշակութային, հոգևոր-հայրենասիրական դաստիարակությանը՝ հիմնադրամը միևնույն ժամանակ կարևորում է երիտասարդական ձեռներեցության զարգացումը։ Այս ուղղությամբ ևս իրականացվում են տարաբնույթ ծրագրեր, սահմանվում դրամաշնորհներ։
Հիմնադրամը նպաստում է նաև երիտասարդների միջազգային և համահայկական համագործակցությանը՝ երիտասարդական ծրագրերի միջոցով ամրապնդելով Արցախ-Հայաստան-Սփյուռք կամուրջը։
Հիմնադրամն իր կենսագրության ողջ ընթացքում գերխնդիր է համարել ծավալել ակտիվ և կառուցողական գործունեություն, որն ուղղված է հայ երիտասարդության առջև ծառացած նշված հիմնախնդիրների լուծմանը։ Խոսքը գործ դարձնելու համար հիմնադրամի նախաձեռնությամբ հավասարապես աշխատանք են ծավալում նաև երիտասարդները՝ բուհերի ուսխորհուրդներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ։
Հիմնադրամի ծրագրերի աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով։ Արցախում, Սփյուռքում, նաև Ջավախքում հիմնադրամը համակարգում և ղեկավարում է մշակութային, գիտակրթական, սպորտային, առողջապահական, երիտասարդների սոցիալական պաշտպանության, զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման և այլ ոլորտների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր։ Այս գործընթացի իրագործման ճանապարհին հիմնադրամը համագործակցում է համանման այլ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։ Հիմնադրամի գործունեության հիմքում ընկած է կարգապահությունը, թափանցիկությունը և կառուցվածքային հստակությունը։ Հիմնադրամն ունի կառավարման երկու մարմին. հոգաբարձուների խորհուրդը, որտեղ ընդգրկված են երկրի հասարակական-քաղաքական, մշակութային ոլորտներում մեծ ավանդ ունեցող մարդիկ, ու գործադիր տնօրենը։