Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի սպառազինության վարչություն
Արտաքին տեսք
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի սպառազինության վարչություն | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Զորքերի տեսակ | Վարչություն |
Երկիր | Հայաստան |
Ենթարկոում | ՀՀ ԶՈՒ ԳՇ |
Պատմություն | |
Ստեղծվեց | 1992 սեպտեմբերի 14[1] |
Հրամանատարներ | |
Ներկա հրամանատար | գեներալ-մայոր Պողոս Պողոսյան[1] |
Կայք | mil.am |
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի սպառազինության վարչություն, ՀՀ ԶՈՒ ԳՇ ՍՎ, Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի կառուցվածքային առաջատար ստորաբաժանում, որը խաղաղ և պատերազմի ժամանակ ապահովում է գլխավոր շտաբի կազմակերպչական, վարչաիրավական և վերլուծական-հսկողական գործառույթների իրականացումը[1]։
Վարչական ապարատի պետն է ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը[1]։
Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ԶՈՒ ԳՇ ՍՎ պետեր են եղել[1].
№ | Անուն | Պաշտոնավարման ժամանակ | Ծանոթագրություն |
---|---|---|---|
1 | Ռ. Մալյանց | 1992-1993 | |
2 | Գնդապետ Ա. Զախրաբեկյան | 1994 | |
3 | Գնդապետ Ալիկ Միրզաբեկյան | 1994-1996 | |
4 | Գնդապետ Ի.Վ.Գորդիենկո | 1996-1998 | |
5 | Գնդապետ Ալիկ Միրզաբեկյան | 1998-2000 | |
6 | Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյան | 1998-2016 մայիս | Ազատվել է պաշտոնից Ապրիլյան պատերազմից շուրջ մեկ ամիս անց իրականացրած կադրային փոփոխությունների շրջանակներում[2]։ |
7 | Գեներալ-մայոր Պողոս Պողոսյան | 2016-ից |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ԶՈՒ ԳՇ սպառազինության վարչությունը կազմավորվել է 1992 թվականի սեպտեմբերի 14-ին[1]։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՀ ԶՈՒ ԳՇ սպառազինության վարչությունն իրականացնում է տեխնիկական ապահովման համակարգի շրջանակներում հետևյալ գործառույթները[1].
- գիտատեխնիկական բաղադրիչի (պաշարների, անխափան գործող արտադրական կարողությունների և այլն) ստեղծման ուղղությամբ միջոցառումների պլանավորումը, նախապատրաստումն ու անցկացումը,
- սպառազինության ու ռազմական (հատուկ) նոր տեխնիկայի, չափման միջոցների նմուշների, համալիրների, համակարգերի և այլնի ստեղծման հնարավորությունների բազմակողմանի հետազոտումն ու նախագծումը կամ արդիականացումը,
- կուտակումը, շարակարգումը, պահուստների պահպանումը,
- ՍՌՏ շահագործումը, պահպանումը, վերականգնումը (նորոգումը), օգտահանումը և թափոնումը (վերացումը),
- տեխնիկական ապահովման մարմինների զորահավաքային նախապատրաստումը,
- ինժեներատեխնիկական կազմի ու կրտսեր մասնագետների պատրաստումը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Վարչության գործունեության մասին
- ↑ «Եվս մեկ պաշտոնանկություն ԶՈՒ-ում. ազատվեց նաեւ սպառազինության վարչության պետը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.