Ալիկ Միրզաբեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալիկ Միրզաբեկյան
Ծնվել էփետրվարի 20, 1959(1959-02-20) (62 տարեկան)
ԾննդավայրԲերդաշեն, Մարտունու շրջան, Արցախ
Ազգությունհայ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյան (փետրվարի 20, 1959(1959-02-20), Բերդաշեն, Մարտունու շրջան, Արցախ), ՀՀ ռազմական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-Նյութատենիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ-լեյտենանտ։ 2016 թվականի ապրիլի 26-ին ՊՆ տեղակալ-ՆՏԱ պետ պաշտոնից պաշտոնանկ է արվել ըստ ՀՀ նախագահի հրամանագրի[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976-1981 թթ. սովորել և ավարտել է Սևաստոպոլի ռազմածովային ինժեներական բարձրագույն ուսումնարանը։
  • 2000-2001 թթ. - ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիա։

Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981-1992 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, զբաղեցրել է հրետանային հաշվարկի պետի օգնականի, գլխավոր մեխանիկ-բաժանմունքի պետի, բազայի շտաբի պետի պաշտոնները։
  • 1988-1994 թթ. – Մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարին
  • 1992-1994 թթ. – ՀՀ ՊՆ սպառազինության վարչության շտաբի պետ
  • 1994 թ. – ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ
  • 1995-1998 թթ. – ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի պետ
  • 1998-1999 թթ. – ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ
  • 2001 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։
  • 2007-2016 – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Նյութատենիկական ապահովման դեպարտամենտի պետ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի 3 երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]