Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի սպառազինության վարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի սպառազինության վարչություն
Ընդհանուր տեղեկություն
Զորքերի տեսակՎարչություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵնթարկոումՀՀ ԶՈՒ ԳՇ
Պատմություն
Ստեղծվեց1992 սեպտեմբերի 14[1]
Հրամանատարներ
Ներկա հրամանատարգեներալ-մայոր Պողոս Պողոսյան[1]
Կայքmil.am

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի սպառազինության վարչություն, ՀՀ ԶՈՒ ԳՇ ՍՎ, Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի կառուցվածքային առաջատար ստորաբաժանում, որը խաղաղ և պատերազմի ժամանակ ապահովում է գլխավոր շտաբի կազմակերպչական, վարչաիրավական և վերլուծական-հսկողական գործառույթների իրականացումը[1]։

Վարչական ապարատի պետն է ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը[1]։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՍՎ պետեր են եղել[1].

Անուն Պաշտոնավարման ժամանակ Ծանոթագրություն
1 Ռ. Մալյանց 1992-1993
2 Գնդապետ Ա. Զախրաբեկյան 1994
3 Գնդապետ Ալիկ Միրզաբեկյան 1994-1996
4 Գնդապետ Ի.Վ.Գորդիենկո 1996-1998
5 Գնդապետ Ալիկ Միրզաբեկյան 1998-2000
6 Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյան 1998-2016 մայիս Ազատվել է պաշտոնից Ապրիլյան պատերազմից շուրջ մեկ ամիս անց
իրականացրած կադրային փոփոխությունների շրջանակներում[2]։
7 Գեներալ-մայոր Պողոս Պողոսյան 2016-ից

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԶՈՒ ԳՇ սպառազինության վարչությունը կազմավորվել է 1992 թվականի սեպտեմբերի 14-ին[1]։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԶՈՒ ԳՇ սպառազինության վարչությունն իրականացնում է տեխնիկական ապահովման համակարգի շրջանակներում հետևյալ գործառույթները[1].

  1. գիտատեխնիկական բաղադրիչի (պաշարների, անխափան գործող արտադրական կարողությունների և այլն) ստեղծման ուղղությամբ միջոցառումների պլանավորումը, նախապատրաստումն ու անցկացումը,
  2. սպառազինության ու ռազմական (հատուկ) նոր տեխնիկայի, չափման միջոցների նմուշների, համալիրների, համակարգերի և այլնի ստեղծման հնարավորությունների բազմակողմանի հետազոտումն ու նախագծումը կամ արդիականացումը,
  3. կուտակումը, շարակարգումը, պահուստների պահպանումը,
  4. ՍՌՏ շահագործումը, պահպանումը, վերականգնումը (նորոգումը), օգտահանումը և թափոնումը (վերացումը),
  5. տեխնիկական ապահովման մարմինների զորահավաքային նախապատրաստումը,
  6. ինժեներատեխնիկական կազմի ու կրտսեր մասնագետների պատրաստումը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Վարչության գործունեության մասին
  2. «Եվս մեկ պաշտոնանկություն ԶՈՒ-ում. ազատվեց նաեւ սպառազինության վարչության պետը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.