Հայ-ռուսերեն բառարան (1947)
Արտաքին տեսք
Հայ-ռուսերեն բառարան | |
---|---|
Հեղինակ | Արարատ Ղարիբյան, Երվանդ Տեր-Մինասյան և Մամիկոն Գևորգյան |
Տեսակ | բառարան |
Բնօրինակ լեզու | հայերեն և ռուսերեն |
Էջեր | 379 |
Հրատարակման տարեթիվ | 1947 |
Հայ-ռուսերեն բառարան հայ լեզվաբաններ Արարատ Ղարիբյանի, Երվանդ Տեր-Մինասյանի և Մամիկոն Գևորգյանի կազմած բառարանը, որը տպագրվել է ՀՍՍՌ ԳԱ Ն․ Մառի անվան լեզվի ինստիտուտը, 1947 թվականին։ Բառարանում տեղ են գտել այն ժամանակվա բանավոր խոսքի և գրականության մեջ ամենից հաճախ գործածվող մոտ 28000 բառ[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակները գրքի առաջաբանում նշել են, որ բառարանը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր նպատակ ունեն ուսումնասիրելու հայոց և ռուսաց լեզուները։ Նրանք նաև նույն հատվածում նաև նշել են, որ շնորհակալ կլինեն ընթերցողների բոլոր դիտողությունների համար, որ կարվեն բառարանի այս կամ այն թերությունների շուրջ և հետագա հրատարակություններում կուղղվեն[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ-ռուսերեն բառարան
- ↑ «Հայ-ռուսերեն բառարան». Արխիվացված է օրիգինալից 2024-01-25-ին. Վերցված է 2024-01-26-ին.