Հայ-ռուսերեն բառարան (1947)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-ռուսերեն բառարան
ՀեղինակԱրարատ Ղարիբյան, Երվանդ Տեր-Մինասյան և Մամիկոն Գևորգյան
Տեսակբառարան
Բնօրինակ լեզուհայերեն և ռուսերեն
Էջեր379
Հրատարակման տարեթիվ1947

Հայ-ռուսերեն բառարան հայ լեզվաբաններ Արարատ Ղարիբյանի, Երվանդ Տեր-Մինասյանի և Մամիկոն Գևորգյանի կազմած բառարանը, որը տպագրվել է ՀՍՍՌ ԳԱ Ն․ Մառի անվան լեզվի ինստիտուտը, 1947 թվականին։ Բառարանում տեղ են գտել այն ժամանակվա բանավոր խոսքի և գրականության մեջ ամենից հաճախ գործածվող մոտ 28000 բառ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակները գրքի առաջաբանում նշել են, որ բառարանը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր նպատակ ունեն ուսումնասիրելու հայոց և ռուսաց լեզուները։ Նրանք նաև նույն հատվածում նաև նշել են, որ շնորհակալ կլինեն ընթերցողների բոլոր դիտողությունների համար, որ կարվեն բառարանի այս կամ այն թերությունների շուրջ և հետագա հրատարակություններում կուղղվեն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]