Jump to content

Համլետ Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Ավետիսյան (այլ կիրառումներ)
Համլետ Ավետիսյան
Ծնվել էապրիլի 21, 1955(1955-04-21)
Մահացել էհունիսի 27, 1993(1993-06-27) (38 տարեկան)

Համլետ Խորենի Ավետիսյան (ապրիլի 21, 1955(1955-04-21) - հունիսի 27, 1993(1993-06-27)), հայ ազատամարտիկ, Արմավիրի ստորաբաժանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համլետ Ավետիսյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 21-ին Արմավիրի Հոկտեմբերյանի շրջանի Արևիկ գյուղում։ 1972 թվականին ավարտել է Արևիկ գյուղի միջնակարգ դպրոցը, ծառայել նախկին սովետական բանակում։ 1979 թվականին ընդունվել է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը՝ տեխնիկ-էլեկտրիկի մասնագիտությամբ։ Ավարտելուց հետո աշխատել է Հոկտեմբերյան քաղաքի մեքենաշինական գործարանում։ Մահացել է 1993 թվականին։ Ամուսնացած էր, ուներ երկու զավակ։

Մարտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հոկտեմբերին Համլետ Ավետիսյանը մեկնում է Արցախ՝ մոտոհրաձգային բրիգադի բաժնի պետի պարտականություններով, իսկ դեկտեմբերից հատուկ ծառայության պետ էր։ Նա մասնակցել է Մարտակերտի, Ֆիզուլու, Քելբաջարի կռիվներին։ 1993 թվականին ցուցաբերած ծառայությունների համար նրան շնորհվել է կապիտանի զինվորական աստիճան։ 1993 թվականի հունիսի 27-ին զոհվել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի պաշտպանության ժամանակ, ականի պայթյունից։ Թաղված է Արևիկ գյուղում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ. Սահակյան, «Գիրք վշտի և հպարտության» Երևան 1996