Համիլթոն - Հայթս
Տեսակ | neighborhood of Manhattan? |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Նյու Յորք շրջան |
Հասցե | 10031, 10032 և 10039 |
Համիլթոն-Հայթս (անգլ.՝ Hamilton Heights, անգլ. թարգմանաբար՝ «Համիլթոնի բարձունքներ»), թաղամաս Նյու Յորքի Մանհաթան բորոյի հյուսիս-արևմուտքում [1]։
Համիլթոն-Հայթսը սահմանափակվում է 135-րդ և 155-րդ փողոցներով, արևելքում գտնվող Էդջքոմբ պողոտայով և արևմուտքում գտնվող Հուդզոն գետով։ Համիլթոն-Հայթսը հարավում սահմանակից է Մորնինգսայդ-Հայթս թաղամասին, հյուսիսում՝ Վաշինգտոն-Հայթսին[1]։ Համիլթոն-Հայթսը գտնվում է Մանհեթենի 9-րդ Հանրային խորհրդի իրավասության ներքո[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր անունը թաղամասը ստացել է 1802 թվականին կառուցված շինության՝ Ալեքսանդր Համիլթոնի նստավայրի պատվին[3][4]։ Համիլթոն-Հայթս բնակավայրի հիմնական մասը կառուցվել է էստակադայի երկաթուղու և մետրոպոլիտենի գծերի երկարացումից հետո՝ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ 1930-1940-ական թվականներին թաղամասը զգացել է սևամորթ բնակչության ներհոսք, ինչն իր գրավչության առումով բացասական ազդեցություն է ունեցել սպիտակ բնակչության վրա[1]։ Այնուամենայնիվ, արդեն 1960-1970-ական թվականներին սևամորթ բնակչության շրջանում, որը բնակվում էր աղյուսե ժապավենաձև կառույցներում, ձևավորվեց միջին դաս։ 1980-ական թվականներին թաղամասում սկսել են զանգվածաբար բնակվել լատինամերիկացիները, որոնց հիմնական ներկայացուցիչները եղել են Դոմինիկյան Հանրապետությունից[1]։ 2005 թվականից իրականացվող ջենտրիֆիկացիայի շնորհիվ թաղամասի սպիտակ բնակչությունը մի փոքր աճել է։
Մշակութային հաստատություններ և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաղամասում է գտնվում է Սիթի քոլեջը[5], Հարլեմյան պարային թատրոնը[en][6] և Հարլեմյան արվեստի դպրոցը[en]։ Համիլթոն-Հայթսում տեղակայված են բազմաթիվ զբոսայգիներ, որոնց թվում են Ռիվերսայդ-պարկի մաս կազմող Ռիվերսայդ-պարկ զբոսայգին և Երրորդության եկեղեցու գերեզմանոցը (անգլ.՝ Trinity Church Cemetery)[1]։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների թաղամասի բնակչության թիվը կազմել է 36 733 բնակիչ։ Բնակչության միջին խտությունը կազմել է շուրջ 25 939 մարդ/կմ2, գերազանցելով Նյու Յորքի բնակչության միջին խտությունը ավելի քան 2,5 անգամ։ Ռասայական հարաբերակցությամբ մեծամասնությունը ներկայացված էր լատինո և աֆրոամերիկացիներով, մինչդեռ սպիտակամորթների և այլ ցեղերի ներկայացուցիչների մասնաբաժինը աննշան էր։ Տնային տնտեսության միջին եկամուտը գրեթե 2 անգամ ցածր էր քաղաքի միջին ցուցանիշից՝ $30 302 [7]։
Հասարակական տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համիլթոն-Հայթսը սպասարկվում է 137th Street – City College և 145th Street Line IRT Broadway – Seventh Avenue Line և 145th Street և Նյու Յորքի Մետրոպոլիտենի 155th Street Line IND Concourse Line կայաններում[8]։ 2012 թվականի սեպտեմբերի դրությամբ տարածքում գործում էին՝ M2, M3, M4, M5, M6, M10 M11, M19, M100 և M101 ավտոբուսային երթուղիները [9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Encyclopedia of New York City, 2010, Lisa Gitelman, Holly Cronin, էջ 568
- ↑ «MANHATTAN COMMUNITY DISTRICT 9» (PDF) (անգլերեն). nyc.gov. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Francis Morrone (2008 թ․ մարտի 27). «Hamilton Heights To Lose Its Namesake» (անգլերեն). The New York Sun. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
- ↑ Ginger Adams Otis City Guide Series // New York City. — 7. — Lonely Planet, 2010. — С. 176. — 448 с. — ISBN 1742203973
- ↑ Denny Lee (2002 թ․ սեպտեմբերի 22). «NEIGHBORHOOD REPORT: HAMILTON HEIGHTS; Ugly, Leering and Deeply Missed: City College Mourns Its Lost Gargoyles» (անգլերեն). New York Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Schools listings in Hamilton Heights» (անգլերեն). New York, NY Local Businesses. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2103 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Hamilton Heights neighborhood in New York, New York (NY)» (անգլերեն). city-data.com. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Road Map of Manhattan, New York» (անգլերեն). aaccessmaps.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Manhattan Bus Map» (PDF) (անգլերեն). mta.info. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kenneth T. Jackson, Lisa Keller, Nancy Flood The Encyclopedia of New York City / Lisa Keller. — 2. — Yale University Press, 2010. — 1584 с. — ISBN 0300182570
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համիլթոն - Հայթս» հոդվածին։ |
|