Հաղթանակի զբոսայգի (Մոզդոկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակի զբոսայգի
Տեսակզբոսայգի
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՄոզդոկ
Հաղթանակի զբոսայգի (Մոզդոկ)ը գտնվում է Ռուսաստանում
Հաղթանակի զբոսայգի (Մոզդոկ)

Հաղթանակի զբոսայգի (ռուս.՝ Парк Победы), զբոսայգի Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի Մոզդոկ քաղաքում։ Հեռավորությունը քաղաքի կենտրոնից 1,74 կիլոմետր է[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղթանակի զբոսայգին համարվում է Մոզդոկի այցեքարտը։ Քաղաքի այս կանաչ անկյունը մշակութային և մարզական զանգվածային միջոցառումների անցկացման կենտրոն է։ Այգում տնկվել են հազարավոր ծառեր ու թփեր, այնտեղ կառուցվել են մարզադաշտ, վոլեյբոլի և բասկետբոլի խաղահրապարակներ, համերգային հարթակ։ Զբոսայգին քաղաքի բնակիչների և հյուրերի սիրված հանգստավայրն է[2]։

Հաղթանակի զբոսայգու մուտքի մոտ տեղադրված է գրանիտե միաձույլ կերտվածք, որի վրա փորագրված են շրջանի այն բնակիչների անունները, որոնք արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման և Հայրենական մեծ պատերազմի հռչակավոր հրամանատարներ են։ Սկզբում տեղադրվել է հուշարձանը և միայն դրանից հետո նրա մոտից հիմնադրվել են ծառուղիները[2]։

Ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 30-ամյակի` Հաղթանակի զբոսայգում կանգնեցվել է «Ինքնաթիռ» հուշարձանը։ Մոզդոկ քաղաքի 246-ամյակի նախօրեին Հաղթանակի զբոսայգում հարևան հանրապետություններից և Ստավրոպոլի երկրամասից ժամանած հյուրերը վետերանների հետ համատեղ հիմնադրել են 65 ծառից կազմված Բարեկամության ծառուղին` ի պատիվ Մեծ հաղթանակի 65-ամյակի։ Նույն օրն այստեղ բացվել է զվարճանքի զբոսայգի երեխաների համար[2]։

2007 թվականին քաղաքի Ներկայացուցիչների ժողովի որոշմամբ Հաղթանակի զբոսայգում հիմնվել է Հերոսների ծառուղի, որտեղ տեղադրվել են գեներալիսիմուս Ի. Վ. Ստալինի, մարշալ Գ. Կ. Ժուկովի, բանակի գեներալ Ի. Ա. Պլիևի, ինչպես նաև Խորհրդային Միության ծնունդով մոզդոկցի հերոսներ գեներալ Ե. Գ. Կոբերիձեի, գնդապետներ Գ. Ա. Կալոևի, Ն. Դ. Դրոնովի և Ն. Ն. Օրիշչենկոյի կիսանդրիները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Парк Победы». Վերցված է 2019 Հունվար 10-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Парк Победы». Վերցված է 2019 Հունվար 10-ին.