Jump to content

Հակոբ Հանդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Հանդանյան
Ծնվել է1834
Մահացել էհոկտեմբերի 30, 1899(1899-10-30)
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունթարգմանիչ և բժիշկ

Հակոբ Հանդանյան (1834 թ., Դիարբեքիր, Օսմանյան Թուրքիա- հոկտեմբերի 30, 1899, Կոստանդնուպոլիս, Թուրքիա), հարգված ֆիզիկոս, գրող, թարգմանիչ, պրոֆեսոր և առաջին դատագիտական գրքի հեղինակն՝ Օսմանյան Թուրքիայում։ Նա ծագումով հայ էր։

Հակոբ Հանդանյանը ծնվել է Դիարբեքիրում, բայց 5 տարեկան հասակում տեղափոխվել է Իստանբուլ։ Սկզբում նա սովորել է տեղի հայկական Լիսիումի ճեմարանում, որը գտնվում էր Կոստանդնուպոլսի Ասիական հատվածում։ Լիսյումն ավարտելուց հետո, նա զբաղվում է բժշկական գործունեությամբ։ 1860 թ.-ին, նա ավարտում է իր ուսումը Մեքթեբի Թիբբիվեի Շահանեյում, որը Օսմանյան Կայսրության առաջին բժշկական դպրոցն էր։ 1878 թ.-ին, նա դառնում է ծագումով հայ՝ Սերովպե Վիցենայնի անվան Միլիտարյան Բժշկական Ակադեմիայի պրոֆեսորը։ Ավելի ուշ, նա աշխատում է Քաղաքակիրթ Բժշկական դպրոցի գլխավոր Ասամբլեայի արխիվում։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանալով ֆրանսերեն շատ լավ՝ Հակոբ Հանդանյանը կատարում է մի կարևոր առաջադրանք՝ թարգմանելով ֆրանսերեն բժշկական գրքերը՝ թուրքերեն։ Սկզբում,1875 թ.-ին, նա ֆրանսերենից անգլերեն է թարգմանում «Բրայընթ» և «Չուդ» գրքերը։ Հետո, 1877 թ.-ին, նա գրում է «Թիբբի Խանունի-ն», որը ֆրանսերենից կատարված թարգմանություն է։ 1885 թ.-ին սրան հաջորդում էր Թոքսիկական ուսումը, որը կոչվում էր «Քիմյա-յի Խանունի»։ Այս գրքերը համարվում էին առաջին բժշկական գրքերը՝ թուրքական պատմությունում։