Հալկամ Գանձակեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալկամ Գանձակեցի
Գանձակի իշխան

Լամբրոնի իշխան

11-րդ դար
 
Ազգություն հայ
Դավանանք քրիստոնեություն
Դինաստիա
Քաղաքացիություն Լամբրոն
Հայր Հեթում Ա Գանձակեցի

Հալկամ Գանձակեցի (ծննդյան և մահվան թթ. անհայտ - 11-րդ դար), Գանձակի, այնուհետև Լամբրոնի իշխան, ըստ Կիրիլ Թումանովի Կամսարականների նախարարական տնից, Հեթումյանների իշխանական տնից[2][3],, Հեթում Ա Գանձակեցու որդին։ Հալկամի եղբայրներն էին՝ իշխաններ Օշին Ա Գանձակեցին և Բազունի Գանձակեցին։ Հալկամի եղբայրը՝ Օշին Ա-ն, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1071 թվականին իր ազգատոհմով, իր եղբայր Հալկամի և ուրիշ իշխանների հետ Կիլիկիա է տեղափոխվում Գանձակից։ 1073 թ.-ին Կիլիկիայում իշխող Ապլղարիբ Արծրունին Օշինին ամուսնացնում է իր դստեր հետ և Լամբրոն բերդն ու շրջակա տարածքները պարգևում Օշին իշխանին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց անձնանունների բառարան, Հատոր Գ, Հրաչյա Աճառյան, 1942 թ. էջ 13
  1. Թումանով, Կիրիլ. «Կամսարական». Իրանիկա Հանրագիտարան.
  2. Մանուկ Աբեղյան //Հայոց հին գրականության պատմություն// ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975 թ. - էջ 409(605)

    Լամբրոնացիների նախապապ, իշխան Օշինը, Կիլիկիա է տեղափոխվել 1073 թվականին Գանձակից, որտեղ իշխան էր նրա ընկերը՝ Աբլղարիբ Արծրունին։ Վերջինս նրան տվեց Լամբրոնի բերդը, Տավորսի լեռներում։ Օշինը և իր որդին Հեթումը մտնում են կայսերական ծառայության և հիմնադրում տեղի հայտնի իշխանական տոհմին։

  3. Ա.Պ Քաջյան. // Հայերը Բյուզանդական կայսրության իշխող դասի կազմում 11-12-րդ դդ. // Գլ.4 բ.50 "Օշին" էջ 131-132 // ՀԽՍՀ ԳԱ 1973 թ.

    Օշին, Հեթումի որդին, հայ իշխան։ Նա Կիլիկիա է տեղափոխվել 11-րդ դարի 70-ական թթ. Գանձակից։ Նրա հետ էին նրա եղբայրները՝ Բազունին և Հալկամը։ Նա վերցրել է արաբներից Լամբրոն բերդը և դարձել իշխան-ասպետ։