Հազարից մի գիշեր
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Ալեքսանդր Գորլենկո |
Սցենարիստ | Յուրի Էնտին և Ալեքսանդր Գորլենկո |
Երաժշտություն | Դավիթ Թուխմանով |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Տևողություն | 17,55 վայրկյան |
Պատկերի ձևաչափ | Betacam SP? |
Թվական | 2004 |
«Հազարից մի գիշեր» (ռուս.՝ «Одна ночь из тысячи»), ռեժիսոր Ալեքսանդր Գորլենկոյի ռուսական մուլտիպլիկացիոն ֆիլմ-հեքիաթ, որը նկարահանվել է 2004 թվականին Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ուսումնական կինոստուդիայում։
Ֆիլմը 2005 թվականին Սուզդալում մասնակցել է Անիմացիոն կինոյի բաց ռուսական փառատոնի մրցութային ծրագրին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սև մոգը կախարդության և նենգության շնորհիվ վերցրել էր Բաղդադի իշխանությունը։ Գուշակը կանխագուշակում է, որ Ֆաթիմա անունով աղջիկը նրա մահվան պատճառը կդառնա։ Կախարդը հրամայում է ծառաներին ազատվել նրանից։ Բայց Ֆաթիման հրաշքով փրկվում է և ձեռք է բերում յուրահատուկ ընկերներ։ Միասին նրանք ուղևորվում են Բաղդադ և հաղթում Սև մոգին ու նրա ծառաներին։ Բայց դա եզրափակումը չէր, այլ նոր պատմությունների սկիզբը…
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր | Ալեքսանդր Գորլենկո |
սցենարիստներ | Յուրի Էնտին, Ալեքսանդր Գորլենկո |
նկարիչ | Ելենա Շվեց |
նկարիչ-մուլտիպլիկատորներ | Դարյա Բրեժնևա, Պավել Բրեժնև, Վլադիմիր Շևչենկո, Տատյանա Կիսելյովա, Դմիտրի Նովոսելով, Ելիզավետա Զիլոնովա |
օպերատոր | Ալեքսանդր Եվսեևա |
պրոդյուսեր | Ալեֆտինա Չինարովա, Ալեքսանդր Նովիկով |
կոմպոզիտոր | Դավիթ Թուխմանով |
ձայնաօպերատորներ | Սերգեյ Կարպով, Վլադիմիր Օրյոլ |
Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Սա «Հազար ու մի գիշեր» գրքի էկրանավորումը չէ, այլ յուրահատուկ պատմություն՝ ոգեշնչված կոմպոզիտոր Դավիթ Թուխմանովի և բանաստեղծ Յուրի Էնտինի համատեղ գործը, որը մի քանի տարի դրանից առաջ թողարկել էր «արևելյան» երգերի հավաքածու։ Գորլենկոն գեղեցիկ ֆիլմ է նկարահանել։ Նրա ոճը նկատելիորեն տարբերվում է նկարված դասական անիմացիայից, գույները բնական են[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Сергей Капков. Одна ночь, о которой не знала Шахерезада. Статья из электронной газеты «Утро.Ру» (26 ноября 2004 года) // animator.ru
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Одна ночь из тысячи մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում