Հազարից մի գիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազարից մի գիշեր
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԱլեքսանդր Գորլենկո
ՍցենարիստՅուրի Էնտին և Ալեքսանդր Գորլենկո
ԵրաժշտությունԴավիթ Թուխմանով
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Տևողություն17,55 վայրկյան
Պատկերի ձևաչափBetacam SP?
Թվական2004

«Հազարից մի գիշեր» (ռուս.՝ «Одна ночь из тысячи»), ռեժիսոր Ալեքսանդր Գորլենկոյի ռուսական մուլտիպլիկացիոն ֆիլմ-հեքիաթ, որը նկարահանվել է 2004 թվականին Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ուսումնական կինոստուդիայում։

Ֆիլմը 2005 թվականին Սուզդալում մասնակցել է Անիմացիոն կինոյի բաց ռուսական փառատոնի մրցութային ծրագրին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև մոգը կախարդության և նենգության շնորհիվ վերցրել էր Բաղդադի իշխանությունը։ Գուշակը կանխագուշակում է, որ Ֆաթիմա անունով աղջիկը նրա մահվան պատճառը կդառնա։ Կախարդը հրամայում է ծառաներին ազատվել նրանից։ Բայց Ֆաթիման հրաշքով փրկվում է և ձեռք է բերում յուրահատուկ ընկերներ։ Միասին նրանք ուղևորվում են Բաղդադ և հաղթում Սև մոգին ու նրա ծառաներին։ Բայց դա եզրափակումը չէր, այլ նոր պատմությունների սկիզբը…

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Ալեքսանդր Գորլենկո
սցենարիստներ Յուրի Էնտին, Ալեքսանդր Գորլենկո
նկարիչ Ելենա Շվեց
նկարիչ-մուլտիպլիկատորներ Դարյա Բրեժնևա, Պավել Բրեժնև, Վլադիմիր Շևչենկո, Տատյանա Կիսելյովա, Դմիտրի Նովոսելով, Ելիզավետա Զիլոնովա
օպերատոր Ալեքսանդր Եվսեևա
պրոդյուսեր Ալեֆտինա Չինարովա, Ալեքսանդր Նովիկով
կոմպոզիտոր Դավիթ Թուխմանով
ձայնաօպերատորներ Սերգեյ Կարպով, Վլադիմիր Օրյոլ

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա «Հազար ու մի գիշեր» գրքի էկրանավորումը չէ, այլ յուրահատուկ պատմություն՝ ոգեշնչված կոմպոզիտոր Դավիթ Թուխմանովի և բանաստեղծ Յուրի Էնտինի համատեղ գործը, որը մի քանի տարի դրանից առաջ թողարկել էր «արևելյան» երգերի հավաքածու։ Գորլենկոն գեղեցիկ ֆիլմ է նկարահանել։ Նրա ոճը նկատելիորեն տարբերվում է նկարված դասական անիմացիայից, գույները բնական են[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Одна ночь, о которой не знала Шахерезада. Статья из электронной газеты «Утро.Ру» (26 ноября 2004 года) // animator.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]