Կրուպսկայայի փողոց (Դոնի Ռոստով)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրուպսկայայի փողոց (այլ կիրառումներ)
Կրուպսկայայի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 1,2 կմ |
Անվանվել է | Նադեժդա Կրուպսկայա |
Փոստային ինդեքս | 344004, 344033, 344058 |
Կրուպսկայայի փողոց (ռուս.՝ Улица Крупской), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Լենինյան շրջանում։ Անվանվել է ռուս խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Վլադիմիր Լենինի կնոջ` Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայայի (1869-1939) պատվին։ Սկիզբ է առնում ՄՕՊՐ-ի փողոցից և ավարտվում Միչուրինի հրապարակում։ Երկարությունը 1200 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնի Ռոստով քաղաքի Կրուպսկայայի փողոցը սկսվում է ՄՕՊՐ-ի փողոցից, հատում Շմիդտի, 2-րդ, 4-րդ, 6-րդ Կոլցևայա փողոցները, Ֆեստիվալնայա, Օսիպենկոյի փողոցները և ավարտվում Միչուրինի հրապարակում։ Երկարությունը 1200 մետր է։ Փողոցում կա համարակալված 118 շինություն։
Կրուպսկայայի փողոցի փոստային դասիչներն են՝ 344004, 344033, 344058։
Փողոցն անվանվել է ռուս խորհրդային պետական և կուսակցական գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, Վլադիմիր Իլյիչ Լենինի կնոջ` Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայայի (1869-1939) պատվին։ 1918 թվականին նա ընտրվել է Հասարակական գիտությունների սոցիալիստական ակադեմիայի անդամ։ 1920 թվականի նոյեմբերից եղել է լուսժողկոմատին կից գլխքաղլուսի նախագահ, 1929 թվականից՝ ՌԽՖՍՀ լուսժողկոմի տեղակալ։ Լենինի և կուսակցության, ժողովրդական կրթության հարցերի ու կոմունիստական դաստիարակության մասին աշխատությունների հեղինակ է։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 5, էջ 701». Վերցված է 2019 Մայիսի 3-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Крупской в Ростове-на-Дону
- Подробная карта Улица Крупской, город Ростов-на-Дону со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты