Կրիշնա Կոհլի
Կրիշնա Կոհլի | |
Կուսակցություն՝ | Պակիստանի ժողովրդական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սինդի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | փետրվարի 1, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Tharparkar District, Mirpur Khas Division, Սինդ, Պակիստան |
Քաղաքացիություն | Պակիստան |
Պարգևներ | |
Կրիշնա Կումարի Կոհլի (սինդհի՝ ڪرشن ڪماري ڪوهلي ուրդու՝ کرشنا کماری کوہلی, փետրվարի 1, 1979, Tharparkar District, Mirpur Khas Division, Սինդ, Պակիստան), հայտնի է նաև իր մականունով՝ Կիշու Բաի, պակիստանցի քաղաքական գործիչ։ 2018 թվականի մարտից Պակիստանի սենատի անդամ։ Այս պաշտոնը զբաղեցնող առաջին հինդուիստ դալիտ կինն է։ Հայտնի է կանանց իրավունքների համար և ստրկացման դեմ պայքարի քարոզարշավներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոհլին ծնվել է 1979 թվականի փետրվարի 1-ին[2] Նագարպարկար գյուղից սերող աղքատ ընտանիքում[3]: Երբ Կոհլին երեխա էր և 3-րդ դասարանի աշակերտուհի, նա և ընտանիքը երեք տարի գերի են եղել որպես կալանավորված բանվորներ Ումերկոտ շրջանի տերերին պատկանող մասնավոր բանտում[3][4]։ Նրանք ազատ են արձակվել միայն ոստիկանների կողմից իրենց սեփականատիրոջ հողի վրա հարձակումից հետո։ Նախնական կրթություն Կոհլին ստացել է Ումերկոտ շրջանում, այնուհետև՝ Միրպուր-Խաս շրջանում[2]։
Կոհլին ամուսնացել է 1994 թվականին, երբ տասնվեց տարեկան էր և սովորում էր իններորդ դասարանում[2]։ Ուսումը շարունակել է ամուսնությունից հետո և 2013 թվականին սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան է ստացել Սինդի համալսարանից[3]։
2007 թվականին Կոհլին մասնակցել է Իսլամաբադում անցկացված երրորդ Մեհերգարհի մարդու իրավունքների երիտասարդ առաջնորդների ուսուցման ճամբարին, որտեղ ուսումնասիրել է Պակիստանի կառավարությունը, միջազգային միգրացիան, ռազմավարական պլանավորումը և տեղեկացել այն գործիքների մասին, որոնք կարող են կիրառվել սոցիալական փոփոխությունների համար[2]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոհլին միացավ Պակիստանի ժողովրդական կուսակցությանը որպես սոցիալական ակտիվիստ՝ պայքարելու Թար շրջանի մարգինալացված համայնքների իրավունքների համար։ Նաև արշավներ է կազմակերպում կանանց իրավունքների համար, ստրկացման և աշխատավայրում սեռական ոտնձգությունների դեմ[4]։ 2018 թվականին Պակիստանի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Սենատի կազմում որպես պահուստային տեղի համար Սինդից ընտրված Պակիստանի ժողովրդական կուսակցության թեկնածու[5][6]։ Որպես սենատոր երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի մարտի 12-ին[7]։ Առաջին հինդուիստ դալիտ և երկրորդ հինդուիստ կինն է, որ ընտրվել է Սենատի կազմում Տաթնա Բհագվանդաս Չավլայից հետո[4]:
2018 թվականին BBC կողմից ներառվել է BBC 100 ազդեցիկ կանանց շարքում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.bbc.com/news/world-46225037
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «In historic first, a Thari Hindu woman has been elected to the Senate». DAWN.COM. 2018 թ․ մարտի 4. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Samoon, Hanif (2018 թ․ փետրվարի 4). «PPP nominates Thari woman to contest Senate polls on general seat». Dawn. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Dawood Rehman (2018 թ․ մարտի 3). «Krishna Kumari becomes first Hindu Dalit woman senator of Pakistan». Daily Pakistan Global.
- ↑ «LIVE: PML-N-backed independent candidates lead in Punjab, PPP in Sindh - The Express Tribune». The Express Tribune. 2018 թ․ մարտի 3. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ Khan, Iftikhar A. (2018 թ․ մարտի 4). «PML-N gains Senate control amid surprise PPP showing». DAWN.COM. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Senate elect opposition-backed Sanjrani chairman and Mandviwala his deputy». The News (անգլերեն). 2018 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
- ↑ Staff, Images (2018 թ․ նոյեմբերի 19). «Pakistani senator Krishna Kumari named in BBC's 100 Women 2018 list». Images. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.