Կրիշնա Կոհլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրիշնա Կոհլի
Krishna Kohli.jpg
 
Կուսակցություն՝ Պակիստանի ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Սինդի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր փետրվարի 1, 1979(1979-02-01) (42 տարեկան)
Ծննդավայր Tharparkar District, Mirpur Khas Division, Սինդ, Պակիստան
Քաղաքացիություն Flag of Pakistan.svg Պակիստան
 
Պարգևներ

100 կին

Կրիշնա Կումարի Կոհլի (սինդհի՝ ڪرشن ڪماري ڪوهلي ուրդու՝ کرشنا کماری کوہلی, փետրվարի 1, 1979(1979-02-01), Tharparkar District, Mirpur Khas Division, Սինդ, Պակիստան), հայտնի է նաև իր մականունով՝ Կիշու Բաի, պակիստանցի քաղաքական գործիչ։ 2018 թվականի մարտից Պակիստանի սենատի անդամ։ Այս պաշտոնը զբաղեցնող առաջին հինդուիստ դալիտ կինն է։ Հայտնի է կանանց իրավունքների համար և ստրկացման դեմ պայքարի քարոզարշավներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոհլին ծնվել է 1979 թվականի փետրվարի 1-ին[1] Նագարպարկար գյուղից սերող աղքատ ընտանիքում[2]: Երբ Կոհլին երեխա էր և 3-րդ դասարանի աշակերտուհի, նա և ընտանիքը երեք տարի գերի են եղել որպես կալանավորված բանվորներ Ումերկոտ շրջանի տերերին պատկանող մասնավոր բանտում[2][3]։ Նրանք ազատ են արձակվել միայն ոստիկանների կողմից իրենց սեփականատիրոջ հողի վրա հարձակումից հետո։ Նախնական կրթություն Կոհլին ստացել է Ումերկոտ շրջանում, այնուհետև՝ Միրպուր-Խաս շրջանում[1]։

Կոհլին ամուսնացել է 1994 թվականին, երբ տասնվեց տարեկան էր և սովորում էր իններորդ դասարանում[1]։ Ուսումը շարունակել է ամուսնությունից հետո և 2013 թվականին սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան է ստացել Սինդի համալսարանից[2]։

2007 թվականին Կոհլին մասնակցել է Իսլամաբադում անցկացված երրորդ Մեհերգարհի մարդու իրավունքների երիտասարդ առաջնորդների ուսուցման ճամբարին, որտեղ ուսումնասիրել է Պակիստանի կառավարությունը, միջազգային միգրացիան, ռազմավարական պլանավորումը և տեղեկացել այն գործիքների մասին, որոնք կարող են կիրառվել սոցիալական փոփոխությունների համար[1]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոհլին միացավ Պակիստանի ժողովրդական կուսակցությանը որպես սոցիալական ակտիվիստ՝ պայքարելու Թար շրջանի մարգինալացված համայնքների իրավունքների համար։ Նաև արշավներ է կազմակերպում կանանց իրավունքների համար, ստրկացման և աշխատավայրում սեռական ոտնձգությունների դեմ[3]։ 2018 թվականին Պակիստանի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Սենատի կազմում որպես պահուստային տեղի համար Սինդից ընտրված Պակիստանի ժողովրդական կուսակցության թեկնածու[4][5]։ Որպես սենատոր երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի մարտի 12-ին[6]։ Առաջին հինդուիստ դալիտ և երկրորդ հինդուիստ կինն է, որ ընտրվել է Սենատի կազմում Տաթնա Բհագվանդաս Չավլայից հետո[3]:

2018 թվականին BBC կողմից ներառվել է BBC 100 ազդեցիկ կանանց շարքում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «In historic first, a Thari Hindu woman has been elected to the Senate»։ DAWN.COM։ մարտի 4, 2018։ Վերցված է մարտի 4, 2018 
  2. 2,0 2,1 2,2 Samoon Hanif (փետրվարի 4, 2018)։ «PPP nominates Thari woman to contest Senate polls on general seat»։ Dawn։ Վերցված է մարտի 4, 2018 
  3. 3,0 3,1 3,2 Dawood Rehman (մարտի 3, 2018)։ «Krishna Kumari becomes first Hindu Dalit woman senator of Pakistan»։ Daily Pakistan Global 
  4. «LIVE: PML-N-backed independent candidates lead in Punjab, PPP in Sindh - The Express Tribune»։ The Express Tribune։ մարտի 3, 2018։ Վերցված է մարտի 3, 2018 
  5. Khan Iftikhar A. (մարտի 4, 2018)։ «PML-N gains Senate control amid surprise PPP showing»։ DAWN.COM։ Վերցված է մարտի 4, 2018 
  6. «Senate elect opposition-backed Sanjrani chairman and Mandviwala his deputy»։ The News (անգլերեն)։ մարտի 12, 2018։ Արխիվացված օրիգինալից մարտի 12, 2018-ին։ Վերցված է մարտի 12, 2018 
  7. Staff Images (նոյեմբերի 19, 2018)։ «Pakistani senator Krishna Kumari named in BBC's 100 Women 2018 list»։ Images։ Վերցված է նոյեմբերի 20, 2018