Կրիան ու նապաստակը
Կրիան ու նապաստակը անգլ.՝ The Tortoise and the Hare | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | նկարված անիմացիոն ֆիլմ |
Կերպարներ | Toby Tortoise? և Max Hare? |
Հիմնված է | The Tortoise and the Hare?[1] |
Շարքի մասն է | Silly Symphonies |
Ռեժիսոր | Ուիլֆրեդ Ջեքսոն[1][2] |
Սցենարիստ | Լարի Կլեմոնս[2] |
Հնչյունավորում | Էդդի Հոլդեն[2] և Ned Norton?[2] |
Պրոդյուսեր | Ուոլթ Դիսնեյ[2] |
Երաժշտություն | Ֆրենկ Չերչիլ[2] |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Ուոլթ Դիսնեյ ընկերություն[2] |
Դիստրիբյուտոր | United Artists[2] և Դիսնեյ+ |
Տևողություն | 9 րոպե |
Շարք | Silly Symphonies |
Թվական | հունվարի 5, 1935[1][2] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար[2] |
Պարգևներ | |
movies.disney.com/disney-animation-collection-volume-4-the-tortoise-and-the-hare(անգլ.) |
«Կրիան ու նապաստակը» (անգլ.՝ The Tortoise and the Hare), Ուոլթ Դիսնեյ ընկերության «Silly Symphonies» շարքի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ հիմնված Եզոպոսի համանուն առակի վրա։ Թողարկվել է 1935 թվականի հունվարի 5-ին, ռեժիսորը եղել է Ուիլֆրեդ Ջեքսոնը[3]։ 1935 թվականին մուլտֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ»։ Համարվում է, որ մուլտֆիլմը հիմք է ծառայել Բագզ Բաննի կերպարի ստեղծման համար[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն բնօրինակ առակի, որն ընդամենը մրցում էր նապաստակի և կրիայի միջև, մուլտֆիլմում տեղի է ունենում մարզական մեծ իրադարձություն։ Մաքս նապաստակը՝ մրցավազքի առաջատարը, ինքնավստահ է, աթլետիկ և անհավատալի արագաշարժ։ Նրա հակառակորդը՝ Թոբի կրիան, ընդհակառակը, դանդաղաշարժ է, անշնորհք, ինչի պատճառով ծաղրում են նրան։ Սակայն նա ունի ձգվելու կարողություն, ինչը հարմար է որոշ իրավիճակներում։ Մաքսը Թոբիին ասում է, որ ինքը պատրաստվում է ազնվորեն մասնակցել, սակայն ակնհայտ երևում է, որ Մաքսը պատրաստվում է պարզապես նվաստացնել հակառակորդին։ Մրցավազքն սկսվում է, և Մաքսը դուրս է գալիս մեկնակետից, իսկ Թոբիին վազքն սկսելու համար անհրաժեշտ է, որ մեկնարկի ազդանշան տվողը հրի իրեն։
Մաքսը մրցավազքում առաջատարն է՝ սրընթաց անցնելով ճանապարհով։ Նա որոշում է կանգ առնել և ծառի տակ քնած ձևանալ, որպեսզի պարզապես տեսնի, թե ինչպես է շարժվում Թոբին։ Թոբին, մտածելով, որ Մաքսն իսկապես քնած է, կամաց անցնում է նրա կողքով։ Որոշ ժամանակ անց Մաքսը նորից է նրան հասնում ու առաջ անցնում։
Ճանապարհից մի փոքր հեռու Մաքսն անցնում է իգական դպրոցի մոտով։ Նա կանգ է առնում, որպեսզի զրուցի աղջիկ նապաստակների հետ։ Երբ Թոբին ոտքերը քարշ տալով անցնելիս է լինում, աղջիկները նրան առաջարկում են կանգ առնել, բայց Թոբին չի համաձայնվում, քանի որ ցանկանում է ավարտել մրցավազքը։ Մաքսն ուշանում է, չնայած Թոբին այժմ առաջին տեղում է, բայց նա այնքան դանդաղաշարժ է, որ Մաքսի համար դժվար չի լինի հասնել նրան։ Մաքսն օգտագործում է դպրոցի մարզական սարքավորումները, որպեսզի աղջիկներին ցույց տալ իր հմտությունները՝ որպես հրաձիգ, բեյսբոլիստ և թենիսիստ։
Դրանից հետո է միայն Մաքսը լսում ամբոխի ճիչերը և գիտակցում, որ Թոբին այդքան էլ հեռու չէ եզրագծից։ Նա աղջիկներին հրաժեշտ է տալիս և վազում՝ դեռ մտածելով, որ կհաղթի։ Թոբին տեսնում է, որ Մաքսը հասնում է, և մեծացնում է արագությունը՝ ձգելով իր ոտքերը։ Մրցավազքի վերջում Մաքսը գրեթե գրեթե հասնում է եզրագծին, բայց Թոբին ձգում է վիզը և եզրագիծը հատում առաջինը։ Ամբոխը վազում և շնորհավորում է հաղթողին՝ Թոբի Կրիային՝ ձեռքերով տանելով նրան։
Այլ ստեղծագործություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1936 թվականին ստեղծվել է «Թոբի կրիայի վերադարձը» շարունակությունը։
- Թոբի կրիան հանդիպում է «Ով է դավել Ռոջեր ճագարին» կինոֆիլմի եզրափակիչ տեսարանում։
- Թոբին ու Մաքսը հյուր են նաև Դիսնեյի «Մկան տունը» սերիալում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 INDUCKS(բազմ․) — 1994.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Big Cartoon DataBase — 1998.
- ↑ Merritt, Russell; Kaufman, J. B. (2016). Walt Disney's Silly Symphonies: A Companion to the Classic Cartoon Series (2nd ed.). Glendale, CA: Disney Editions. էջեր 154–155. ISBN 978-1-4847-5132-9.
- ↑ Barrier (2003), p. 359-362
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «Կրիան ու նապաստակը»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում
|