Կրիան ու նապաստակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիան ու նապաստակը
անգլ.՝ The Tortoise and the Hare
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրնկարված անիմացիոն ֆիլմ
ԿերպարներToby Tortoise? և Max Hare?
Հիմնված էThe Tortoise and the Hare?[1]
Շարքի մասն էSilly Symphonies
ՌեժիսորՈւիլֆրեդ Ջեքսոն[1][2]
ՍցենարիստԼարի Կլեմոնս[2]
ՀնչյունավորումԷդդի Հոլդեն[2] և Ned Norton?[2]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[2]
ԵրաժշտությունՖրենկ Չերչիլ[2]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[2]
ԴիստրիբյուտորUnited Artists[2] և Դիսնեյ+
Տևողություն9 րոպե
ՇարքSilly Symphonies
Թվականհունվարի 5, 1935[1][2]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար[2]
Պարգևներ
movies.disney.com/disney-animation-collection-volume-4-the-tortoise-and-the-hare(անգլ.)

«Կրիան ու նապաստակը» (անգլ.՝ The Tortoise and the Hare), Ուոլթ Դիսնեյ ընկերության «Silly Symphonies» շարքի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ հիմնված Եզոպոսի համանուն առակի վրա։ Թողարկվել է 1935 թվականի հունվարի 5-ին, ռեժիսորը եղել է Ուիլֆրեդ Ջեքսոնը[3]։ 1935 թվականին մուլտֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ»։ Համարվում է, որ մուլտֆիլմը հիմք է ծառայել Բագզ Բաննի կերպարի ստեղծման համար[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն բնօրինակ առակի, որն ընդամենը մրցում էր նապաստակի և կրիայի միջև, մուլտֆիլմում տեղի է ունենում մարզական մեծ իրադարձություն։ Մաքս նապաստակը՝ մրցավազքի առաջատարը, ինքնավստահ է, աթլետիկ և անհավատալի արագաշարժ։ Նրա հակառակորդը՝ Թոբի կրիան, ընդհակառակը, դանդաղաշարժ է, անշնորհք, ինչի պատճառով ծաղրում են նրան։ Սակայն նա ունի ձգվելու կարողություն, ինչը հարմար է որոշ իրավիճակներում։ Մաքսը Թոբիին ասում է, որ ինքը պատրաստվում է ազնվորեն մասնակցել, սակայն ակնհայտ երևում է, որ Մաքսը պատրաստվում է պարզապես նվաստացնել հակառակորդին։ Մրցավազքն սկսվում է, և Մաքսը դուրս է գալիս մեկնակետից, իսկ Թոբիին վազքն սկսելու համար անհրաժեշտ է, որ մեկնարկի ազդանշան տվողը հրի իրեն։

Մաքսը մրցավազքում առաջատարն է՝ սրընթաց անցնելով ճանապարհով։ Նա որոշում է կանգ առնել և ծառի տակ քնած ձևանալ, որպեսզի պարզապես տեսնի, թե ինչպես է շարժվում Թոբին։ Թոբին, մտածելով, որ Մաքսն իսկապես քնած է, կամաց անցնում է նրա կողքով։ Որոշ ժամանակ անց Մաքսը նորից է նրան հասնում ու առաջ անցնում։

Ճանապարհից մի փոքր հեռու Մաքսն անցնում է իգական դպրոցի մոտով։ Նա կանգ է առնում, որպեսզի զրուցի աղջիկ նապաստակների հետ։ Երբ Թոբին ոտքերը քարշ տալով անցնելիս է լինում, աղջիկները նրան առաջարկում են կանգ առնել, բայց Թոբին չի համաձայնվում, քանի որ ցանկանում է ավարտել մրցավազքը։ Մաքսն ուշանում է, չնայած Թոբին այժմ առաջին տեղում է, բայց նա այնքան դանդաղաշարժ է, որ Մաքսի համար դժվար չի լինի հասնել նրան։ Մաքսն օգտագործում է դպրոցի մարզական սարքավորումները, որպեսզի աղջիկներին ցույց տալ իր հմտությունները՝ որպես հրաձիգ, բեյսբոլիստ և թենիսիստ։

Դրանից հետո է միայն Մաքսը լսում ամբոխի ճիչերը և գիտակցում, որ Թոբին այդքան էլ հեռու չէ եզրագծից։ Նա աղջիկներին հրաժեշտ է տալիս և վազում՝ դեռ մտածելով, որ կհաղթի։ Թոբին տեսնում է, որ Մաքսը հասնում է, և մեծացնում է արագությունը՝ ձգելով իր ոտքերը։ Մրցավազքի վերջում Մաքսը գրեթե գրեթե հասնում է եզրագծին, բայց Թոբին ձգում է վիզը և եզրագիծը հատում առաջինը։ Ամբոխը վազում և շնորհավորում է հաղթողին՝ Թոբի Կրիային՝ ձեռքերով տանելով նրան։

Այլ ստեղծագործություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1936 թվականին ստեղծվել է «Թոբի կրիայի վերադարձը» շարունակությունը։
  • Թոբի կրիան հանդիպում է «Ով է դավել Ռոջեր ճագարին» կինոֆիլմի եզրափակիչ տեսարանում։
  • Թոբին ու Մաքսը հյուր են նաև Դիսնեյի «Մկան տունը» սերիալում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 INDUCKS(բազմ․) — 1994.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Big Cartoon DataBase — 1998.
  3. Merritt, Russell; Kaufman, J. B. (2016). Walt Disney's Silly Symphonies: A Companion to the Classic Cartoon Series (2nd ed.). Glendale, CA: Disney Editions. էջեր 154–155. ISBN 978-1-4847-5132-9.
  4. Barrier (2003), p. 359-362

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]