Կրասնոարմեյսկայա փողոց (Եկատերինբուրգ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրասնոարմեյսկայա փողոց (այլ կիրառումներ)
Կրասնոարմեյսկայա փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Եկատերինբուրգ |
Երկարություն | 2,25 ± 0,01 կմ |
Կրասնոարմեյսկայա փողոց (ռուս.՝ Красноарме́йская у́лица, նախկինում՝ Զավալսկայա, Սոլդատսկայա), Եկատերինբուրգի փողոցներից մեկը (երկարությունը` 2250 մ` կառուցապատված տեղամասերի հետ միասին)։ Գտնվում է Եկատերինբուրգի կենտրոնական բնակելի թաղամասում, անցնում է հյուսիս-հարավ ուղղությամբ, Լենինի պողոտայի (Փարիզյան կոմունայի հրապարակի շրջանում), Իսետ գետի ափով և Բոլշակովի (նախկինում՝ Բոլոտնի) փողոցի հետ հատման մասով[1]։
Պատմություն և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցն առաջացել է Եկատերինբուրգի ամրոցի (արևելյան արվարձան) տարածքից դուրս գտնվող հատվածի կառուցապատման ընթացքում, 18-րդ դարի վերջին, երբ վերացավ պաշտպանական նպատակներով քաղաքային ամրությունների կառուցման անհրաժեշտությունը։ Այն սկսվում էր Դրովյանոյ հրապարակից, հատում էր Սենի հրապարակը և դուրս գալիս Իսետ գետի ափ։
19-րդ դարի կեսերից փողոցը կառուցապատվում էր պաշտոնյաների, ձեռնարկատերերի և անվանի մարդկանց առանձնատներով։ Այդ փողոցի վրա կառուցված տներից շատերը պահպանվել են մինչև մեր օրերը և համարվում են ճարտարապետական հուշարձաններ, դրանցից են Նալիմովի տունը (ճարտարապետ` Ս. Ս. Կոզլով), որտեղ 20-րդ դարի սկզբին ապրել է ճանաչված ճարտարապետ Կ. Տ. Բաբկինը, 2000 թվականին քանդված Ի. Լ. Ֆալկովսկու առանձնատունը (ճարտարապետ` Յուրի Օսիպովիչ Դյուտել), Ուսանինների տունը, որտեղ ապրել է լրագրող և պատմաբան-գավառագետ Ա. Վ. Վեսնովսկին, Ֆ. Տ. Շումակովի և Ռ. Մ. Շմիդենի առանձնատները (ճարտարապետ` Մ. Լ. Ռեուտով), Մենշիկովների (ճարտարապետ` Ս. Ս. Կոզլով), Դոլգանովա-Կլիմենտևայի, առևտրական Վ. Ս. Պոտապովի (ճարտարապետ` Մ. Լ. Ռեուտով), Ս. Գ. Սազոնովի (ճարտարապետ` Ե. Մ. Կոսյակով), Պուշկինների և այլոց տները[1]։
Փողոցի սկզբում (Օպերային թատրոնի ետևում) 1929-1932 թվականներին կառուցվեց կոնստրուկտիվիզմի նմուշներից մեկը համարվող «Մեծ Ուրալ» (ճարտարապետ` Ս. Բ. Զախարով, Վ. Ի. Սմիրնով) հյուրանոցի շենքը։ 2010 թվականին փողոցը լրացնում են Մալիշևայի փողոցի կողմից կառուցվող բնակելի շենքերը, Ուրալի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի շենքը Կույբիշևի փողոցի կողմից,Պավլիկ Մորոզովի անվան զբոսայգու մանկական տեղամասը (նախկինում՝ Սենայա հրապարակ)[1]։ Կրասնոարմեյսկայա 10 հասցեում է գտնվում 2006-2010 թվականներին կառուցված Մոսկվայի տարածքից դուրս գտնվող Ռուսաստանի ամենաբարձր երկնաքերը` «Վիսոցկին»։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зорина Л. И., Слукин В. М. Улицы и площади старого Екатеринбурга. — Екатеринбург: «Баско», 2005. — 256 с. — ISBN отсутствует
- Рабинович Р. И., Шерстобитов С. Л. Улицы Свердловска. — 2-е издание. — Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1965. — 25 000 экз.
- Худякова М. Ф. Улицы Екатеринбурга. — Екатеринбург: Средне-Уральское книжное издательство, 2003. — 336 с. — ISBN 5-7529-0048-4