Կույբիշևի փողոց (Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կույբիշևի փողոց (այլ կիրառումներ)
Կույբիշևի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԵկատերինբուրգ
Երկարություն4,88 ± 0,01 կմ

Կույբիշևի փողոց (ռուս.՝ Улица Куйбышева, նախկինում՝ Սիբիրյան պողոտա), Եկատերինբուրգի ամենաերկար փողոցներից մեկը (երկարությունը՝ 4880 մետր)։ Գտնվում է Եկատերինբուրգի Լենինյան և Հոկտեմբերյան վարչական շրջանների, «Կենտրոնական» և «Սիբիրյան» բնակելի թաղամասերի տարածքում և անցնում է արևմուտք-արևելք ուղղությամբ։ Փողոցն իր ներկայիս անվանումը ստացել է 1930-ական թվականներին բոլշևիկ Վալերիան Կույբիշևի ազգանունով։ Փողոցը գտնվում է Մոսկովյան փողոցի և Բազային նրբանցքի միջև և Իսետ գետի միջոցով բաժանված է համարյա երկու հավասար մասերի՝ հատելով քաղաքի Լենինյան և Հոկտեմբերյան շրջանների տարածքը[1]։

Պատմություն և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ որպես չկարգավորված կառուցվածք Եկատերինբուրգը պլանի վրա ամրագրվում է 1785 թվականին, իսկ 1804 թվականի պլանով այն արդեն տարածվում է Իսետ գետի երկու ափերի ուղղությամբ։ Նախահեղափոխական Եկատերինբուրգում Սիբիրյան պողոտայում Իսետի աջ ափին են գտնվում 2-րդ կանանց գիմնազիայի շենքը, մանկատունը (Նուրովյան) Նիկոլյան եկեղեցու հետ, Շեպինի հրապարակի շուկան, Խլեբնոյ հրապարակի շուկան, Սուրբ Երրորդության տաճարը, (Ռյազանյան եկեղեցի), Սեննի հրապարակի հյուսիսային սահմանը։ Փողոցի ձախ մասում են գտնվում ոսկու արդյունահանմամբ զբաղվող Ռյազանովների մեծ ու փոքր տները (ճարտարապետներ՝ Միխայիլ Մալախով, Կ. Գ. Տուրսկի), որոնք ճանաչվել են ճարտարապետական հուշարձաններ[1]։

Սիբիրյան պողոտայի Իսետի վրայով անցնող կամուրջը կառուցվել է 1930 թվականին գետի ծանծաղուտ մասում, որտեղգոյացած հողաթմբի վրայով պետք է անցկացվեին տրամվայի գծերը։ 1960-ական թվականներին հողաթմբի և գետագալարի միջև ընկած տարածքը հարմարեցվեց նոր շենքերի շինարարության համար։ Նախկին Ռյազանովյան այգու տեղում 1990 թվականին կառուցվեց «Խարբին» ռեստորանը, իսկ Սուրբ Երրորդության возле Свято-Троицкой (Ռյազանովյան) եկեղեցու (մասնակիորեն հին քաղաքային կրկեսի տեղում) կառուցվեց Եկատերինբուրգում առաջին 5-աստղանի «Ատրիում Պալաս Օտելի» շենքը։ Նրանից դեպի արևելք (Բելինսկու փողոցով) գտնվում է ՈւրՊՀ-ի տեխնիկական ֆակուլտետի շենքը և Նկարչի տունը ցուցասրահով։ Կույբիշևի և Արևելյան փողոցների անկյունում տեղակայված է Հոկտեմբերյան (Շարտաշյան) շուկան[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зорина Л. И., Слукин В. М. Улицы и площади старого Екатеринбурга. - Екатеринбург: «Баско», 2005. - 256 с. - ISBN отсутствует.
  • Рабинович Р. И., Шерстобитов С. Л. Улицы Свердловска. - 2-е издание. - Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1965. - 25 000 экз.
  • Худякова М. Ф. Улицы Екатеринбурга. - Екатеринбург: Средне-Уральское книжное издательство, 2003. - 336 с. - ISBN 5-7529-0048-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Слукин В. М. Куйбышева, ул. // Энциклопедия Екатеринбурга [Электрон. ресурс] : электронная энциклопедия. - Электрон. дан. и прогр. - Екатеринбург. : ИИиА УрО РАН, год не указан. - 1 электрон. опт. диск (CD-ROM)