Jump to content

Կուրտիզանուհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուրտիզանուհի (ֆր.՝ courtisane, իտալ.՝ cortigiana, ի սկզբանե «պալատական»), թեթև վարքի տեր կին, թեթևաբարո, որը երևում է բարձր հասարակությունում[1], վարում է բարձրաշխարհիկ կյանք և գտնվում է հարուստ ու ազդեցիկ սիրեկանների հոգածության ներքո[2]։

Մինչ անտիկ շրջանն ընդունված է օգտագործել «հետերա» եզրույթը։ Նաև պետք է տարբերել կուրտիզանուհիներին սիրուհիներից և թագավորական ֆավորիտուհիներից։ Դասական են համարվում 15-16-րդ դարերի վենետիկյան և հռոմեական կուրտիզանուհիները։ Երկրորդ ալիքը սկսվում է 19-րդ դարում, որը հռչակավոր է չքնաղ «կիսալույսի տիկիններով», որոնք սովորաբար աշխատում էին նաև որպես դերասանուհիներ կամ երգչուհիներ։

«Կուրտիզանուհի» եզրույթը շատ հաճախ օգտագործվում էր որևէ հզոր տիկնոջ վարկանիշը գցելու համար, ուստի հնարավոր է ոչ բոլորը, որոնց ժամանակակիցներն այդպես էին անվանում, այդպիսին էին։

Կուրտիզանուհիները բաժանվում էին երկու հիմնական կատեգորիայի. այսպես կոչված «ազնիվ» կուրտիզանուհիներ (իտալ.՝ cortigiane «oneste») և ստորին դասի կուրտիզանուհիներ (իտալ.՝ cortigiane «di lume»)։ Երկրորդ կատեգորիայի կուրտիզանուհիները մի փոքր ավելի բարձր էին գնահատվում սովորական փողոցային մարմնավաճառներից, երբ առաջին կատեգորիայի կուրտիզանուհիները հաճախ թագավորական ֆավորիտուհիներին հավասար շրջապատված էին լինում ռոմանտիկ լուսապսակով։

«Ազնիվ կուրտիզանուհիների» հիմնական բնութագիրն այն է, որ նրանք գտնվում էին մեկ կամ մի քանի հարուստ հովանավորների հոգածության ներքո, որպես օրենք՝ բարձր հասարակությունից։ «Ազնիվ» կուրտիզանուհին ուներ որոշակի անկախություն, և ուներ ազատ տեղաշարժի իրավունք։ Նրան սովորեցնում էին լավ վարվելակարգի կանոններ, կարողանում էր սեղանի շուրջ խոսակցություն վարել, իսկ երբեմն բարձր մշակույթի և գրականագիտական տաղանդի կրողն էր[Ն 1]։

Որոշ դեպքերում կուրտիզանուհիները ծագում էին բարձր խավից և նույնիսկ ամուսնացած էին, բայց նրանց ամուսիններն ավելի ցածր սոցիալական դիրքում էին, В неքան իրենց հովանավորները։ Ոչ բոլոր կուրտիզանուհիներն էին սեքսով զբաղվում իրենց հովանավորների հետ։ Հայտնի են դեպքեր, երբ հովանավորները «բարձրաշխարհիկ կյանք» դուրս գալու համար ունենում էին աղջիկներ և վերցնում էին նրանց հյուրասիրությունների գնալիս։

Որոշ առավել հայտնի կուրտիզանուհիներ ստանում էին պետական աշխատավարձ նրա համար, որ հայտնում էին անձնական խոսակցությունների մանրամասներ, որոնք կարող էին հետաքրքրության առարկա լինել շանտաժի կամ այլ նպատակների համար[3]։

Նանա, Էդուարդ Մանե
  1. Այս առումով cortigiane oneste-ն ճապոնական տայուի յուրօրինակ իտալական նմանօրինակն էր։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Словарь иностранных слов. — М.: Русский язык, 1980. — 624 с.
  2. Т. Ф. Ефремова Новый словарь русского языка. Толково-словообразовательный : Св. 136000 словар. ст., ок. 250000 семант. единиц : [В 2 т.]. — М.: Русский язык, 2000. — (Библиотека словарей русского языка). — ISBN 5-200-02800-0
  3. Дж. Норвич. Срединное море. История Средиземноморья (The Middle Sea: A History of the Mediterranean). — АСТ, Москва, 2010.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրտիզանուհի» հոդվածին։