Կոտ դ’Իվուարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Կոտ դ'Իվուարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում կա 4 անվանում (2012 թվական), ինչը կազմում է ընդհանուր թվի 0,4 % -ը (2017 թվականին 1073-ից)։
Մեկ օբյեկտ ցանկում ներառված է մշակութային չափանիշներով, իսկ երեքը՝ բնական։ Մաունթ Նիմբայի բնական արգելոցը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում, իսկ Տաի ազգային պարկը համարվում է բացառիկ բնական գեղեցկության և գեղագիտական կարևորության վայր։ Բացի այդ, 2012 թվականի դրությամբ, պետության տարածքում 3 օբյեկտներ գտնվում են համաշխարհային ժառանգության թեկնածու օբյեկտների ցանկում[1]։
Կոտ դ'Իվուարը վավերացրել է Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության կոնվենցիան 1981 թվականի հունվարի 9-ին[2]։ Միևնույն տարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 5-րդ նստաշրջանում ընդգրկվեց Կոտ դ'Իվուարի առաջին օբյեկտը։
Ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օբյեկտները դասավորված են համաշխարհային ժառանգության ցանկում դրանց ընդգրկվելու հերթականությամբ։
№ | Պատկեր | Անվանում | Տեղադրություն | Ստեղծման ժամանակ | Ցանկում ընդգրկվելու տարի | № | Չափանիշ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Մաունթ Նիմբայի բնական արգելոց (ֆր.՝ Réserve naturelle intégrale du mont Nimba) |
Գվինեա՝ Նզերեկորե Կոտ դ'Իվուար՝ Դիզյուիտ-Մոնտան |
1944 | 1981 1982[3] |
155 | ix, x | |
2 | Թաի ազգային պարկ (ֆր.՝ Parc national de Taï) |
Բա-Սասսանդրա, Մուաիեն-Կավելլի | 1972 | 1982 | 195 | vii, x | |
3 | Կոմոե ազգային պարկ (ֆր.՝ Parc national de la Comoé) |
Զանզան, Սավան | 1968 | 1983 | 227 | ix, x | |
4 | Գրան-Բասամ պատմական քաղաք (ֆր.՝ Ville historique de Grand-Bassam) |
Սյուդ-Կոմոե | XIX-XX դարեր | 2012 | 1322 | iii, iv |
Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղյուսակում օբյեկտները դասավորված են նախնական ցանկում դրանք ավելացնելու հերթականությամբ։ Ցանկում նշված են այն օբյեկտները, որոնք Կոտ դ'Իվուարի կառավարության կողմից առաջարկվել են որպես թեկնածուներ համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար։
№ | Պատկեր | Անվանում | Տեղադրություն | Ստեղծման ժամանակ | Ցանկում ընդգրկվելու տարի | № | Չափանիշ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Աուակրո հնագիտական պարկ (ֆր.՝ Parc archéologique d'Ahouakro) |
Լագյուն | 2006 | 5087 | iii, vi, vii | ||
2 | Սուդանյան ոճով կառուցված մզկիթներ Կոտ դ'Իվուարի հյուսիսում (ֆր.՝ Mosquées de style soudanais du Nord ivoirien) |
Սավան | XIV դարից սկսած | 2006 | 5088 | ii, iv | |
3 | Էոտիկ կղզու ազգային պարկ (ֆր.՝ Parc national des Iles Ehotilé) |
Սյուդ-Կոմոե | - | 2006 | 2099 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն
- Համաշխարհային ժառանգություն
- Աֆրիկայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Tentative Lists» (անգլերեն). UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Côte d'Ivoire» (անգլերեն). UNESCO World Heritage Centre. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Расширение объекта.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Côte d'Ivoire (անգլ.). UNESCO World Heritage Centre.