Կոնստանտին Օհանջանյան
Արտաքին տեսք
Կոնստանտին Օհանջանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1912 |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1991 |
Վախճանի վայր | Երևան |
Կրթություն | ՀԱՊՀ (1941) |
Պարգևներ | |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Կոնստանտին Սերգեյի Օհանջանյան (մայիսի 6, 1912, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1991, Երևան), հայ ճարտարապետ, ինժեներ-շինարար, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։ Հայաստանի Ճարտարապետների միության անդամ (1946)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Օհանջանյանը ծնվել է 1912 թվականին Երևանում։ 1941 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-գերմանական ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) ռազմական գործողություններին։ 1968-1990 թվականներին եղել է Երևանի Հայարդնախագիծ ինստիտուտի տեխնիկական բաժանմունքի ղեկավարը[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի Շահումյանի շրջանի բնակելի թաղամասի կառուցապատում
- Երևանի Շահումյանի շրջանի փորձարարական բնակելի տներ
- «Էլեկտրոտոչպրիբոր» գործարանի բնակելի շենք Երևանի Բաղրամյան պողոտայում
- Շամպայն գինիների գործարանի բնակելի շենք Երևանի Բաղրամյան պողոտայում
- Էլեկտրոլամպերի գործարանի բնակելի շենք Երևանի Ազատության պողոտայում
- Ալյումինի գործարանի բնակելի շենք Հոկտեմբերյան պողոտայում (այժմ՝ Տիգրան Մեծի պողոտա)
- Ժամացույցի գործարանի բնակելի շենք Աբովյան փողոցում
- Կապի տուն Կիրովականում
- Ակումբ Իջևանում
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1968
- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր, 1961
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Члены союза». uaa.am (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Zarkfoundation - Կոնստանտին Օհանջանյան». zarkfoundation.com.