Կոնստանտին Տրենյովի տուն (Կոնստանտինովսկ)
Տեսակ | տեսարժան վայր և պատմական շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կոնստանտինովսկ |
Հիմնադրված է | 1895 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Կոնստանտին Տրենյովի տուն |
Կոնստանտին Տրենյովի տուն (ռուս.՝ Дом Тренёва), Ռուսաստանի Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքում գտնվող մեկ ու կես հարկանի տուն։ Կառուցվել է 1895 թվականին։ Այս տանը 1914-1916 թվականներին ապրել և ստեղծագործել է խորհրդային արձակագիր և դրամատուրգ, Ստալինյան մրցանակի առաջին աստիճանի դափնեկիր Կոնստանտին Անդրեևիչ Տրենյովը (1876-1945 թթ.):
Հասցե`347250, Ռոստովի մարզ, Կոնստանտինովսկ, Տրենյովի նրբանցք 9[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնստանտինովսկ քաղաքի Տրենյովի 9 հասցեում կա երկհարկանի աղյուսե տուն։ Այս տանը 1914-1916 թվականներին ապրել է խորհրդային արձակագիր, դրամատուրգ, Ստալինյան մրցանակի առաջին աստիճանի դափնեկիր Կոնստանտին Տրենյովը։ Նա ծնվել է Խարկովի նահանգի Վոլչանսկոե ուեզդի Ռոմաշովո խուտորում (այժմ՝ Բակշեևկա, Խարկովի մարզ, Վոլչանսկի շրջան) գյուղացի ընտանիքում Անդրեյ Կիրիլովիչ Տրենյովի ընտանիքում։ Տրենյովների ընտանիքը Խարկովի նահանգից տեղափոխվել է Դոնի զորքի մարզ, որտեղ ապրել են Միլլերովո երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող Մոկրայա Ժուրավկա խուտորում (այժմ՝ Տրենևկա խուտոր, Միլլերովսկի շրջան, Ռոստովի մարզ)։
Ամուսնանալուց հետո երիտասարդ զույգը 1914-1916 թվականներին ապրել է Կոնստանտինովսկում եկեղեցու վանահոր տանը։ Կոնստանտին Անդրեևիչը այդ տարիներին դասավանդել է եկեղեցու ծխական դպրոցում։ Այս տանը նա գրել է «Ծննդյան տոներ», «Ստանիցայում», «Հավերժական սեր», «Հանդարտ ջրերում», «Հայրենի անկյունում» պատմվածքները։ Իր առաջին ժողովածուն` «Տիրակալը» և այլ գրքեր Տրենյովը նվիրել է քաղաքային գրադարանին[2]։ Հայրենական պատերազմի ընթացքում գրադարանի վրա ռումբ է ընկել և այրել գրադարանի բոլոր գրքերը։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլաևսկի տաճարի վանահոր՝ Իոհան Սոկոլսկու երկհարկանի աղյուսե առանձնատունը կլոր պատուհանների զարդաքիվերով կառուցվել է 1895 թվականին և տարածաշրջանային տեսչության 31.12.2002 թ. № 124 հրամանով հաշվառված է պատմության հուշարձանների մեջ։ Տան պատին 1977 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Տրենյովի 100-ամյակի կապակցությամբ, շրջանային գործադիր կոմիտեի 1977 թվականի հոկտեմբերի 12-ի № 311 որոշմամբ տեղադրվել է սպիտակ մարմարից պատրաստված հուշատախտակ։ Հուշատախտակի վրա գրված է. «Այս տանը 1914 թվականից մինչև 1916 թվական ապրել և աշխատել է ականավոր գրող և դրամատուրգ Կ. Ա. Տրենյովը»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Дом Тренёва». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «БИБЛИОТЕКА В ИСТОРИИ ГОРОДА». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.