Կոնստանտին Տրենյովի տուն (Կոնստանտինովսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Տրենյովի տուն
Տեսակտեսարժան վայր և պատմական շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿոնստանտինովսկ
Հիմնադրված է1895
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Կոնստանտին Տրենյովի տուն

Կոնստանտին Տրենյովի տուն (ռուս.՝ Дом Тренёва), Ռուսաստանի Ռոստովի մարզի Կոնստանտինովսկ քաղաքում գտնվող մեկ ու կես հարկանի տուն։ Կառուցվել է 1895 թվականին։ Այս տանը 1914-1916 թվականներին ապրել և ստեղծագործել է խորհրդային արձակագիր և դրամատուրգ, Ստալինյան մրցանակի առաջին աստիճանի դափնեկիր Կոնստանտին Անդրեևիչ Տրենյովը (1876-1945 թթ.):

Հասցե`347250, Ռոստովի մարզ, Կոնստանտինովսկ, Տրենյովի նրբանցք 9[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտինովսկ քաղաքի Տրենյովի 9 հասցեում կա երկհարկանի աղյուսե տուն։ Այս տանը 1914-1916 թվականներին ապրել է խորհրդային արձակագիր, դրամատուրգ, Ստալինյան մրցանակի առաջին աստիճանի դափնեկիր Կոնստանտին Տրենյովը։ Նա ծնվել է Խարկովի նահանգի Վոլչանսկոե ուեզդի Ռոմաշովո խուտորում (այժմ՝ Բակշեևկա, Խարկովի մարզ, Վոլչանսկի շրջան) գյուղացի ընտանիքում Անդրեյ Կիրիլովիչ Տրենյովի ընտանիքում։ Տրենյովների ընտանիքը Խարկովի նահանգից տեղափոխվել է Դոնի զորքի մարզ, որտեղ ապրել են Միլլերովո երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող Մոկրայա Ժուրավկա խուտորում (այժմ՝ Տրենևկա խուտոր, Միլլերովսկի շրջան, Ռոստովի մարզ

Ամուսնանալուց հետո երիտասարդ զույգը 1914-1916 թվականներին ապրել է Կոնստանտինովսկում եկեղեցու վանահոր տանը։ Կոնստանտին Անդրեևիչը այդ տարիներին դասավանդել է եկեղեցու ծխական դպրոցում։ Այս տանը նա գրել է «Ծննդյան տոներ», «Ստանիցայում», «Հավերժական սեր», «Հանդարտ ջրերում», «Հայրենի անկյունում» պատմվածքները։ Իր առաջին ժողովածուն` «Տիրակալը» և այլ գրքեր Տրենյովը նվիրել է քաղաքային գրադարանին[2]։ Հայրենական պատերազմի ընթացքում գրադարանի վրա ռումբ է ընկել և այրել գրադարանի բոլոր գրքերը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաևսկի տաճարի վանահոր՝ Իոհան Սոկոլսկու երկհարկանի աղյուսե առանձնատունը կլոր պատուհանների զարդաքիվերով կառուցվել է 1895 թվականին և տարածաշրջանային տեսչության 31.12.2002 թ. № 124 հրամանով հաշվառված է պատմության հուշարձանների մեջ։ Տան պատին 1977 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Տրենյովի 100-ամյակի կապակցությամբ, շրջանային գործադիր կոմիտեի 1977 թվականի հոկտեմբերի 12-ի № 311 որոշմամբ տեղադրվել է սպիտակ մարմարից պատրաստված հուշատախտակ։ Հուշատախտակի վրա գրված է. «Այս տանը 1914 թվականից մինչև 1916 թվական ապրել և աշխատել է ականավոր գրող և դրամատուրգ Կ. Ա. Տրենյովը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дом Тренёва». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  2. «БИБЛИОТЕКА В ИСТОРИИ ГОРОДА». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]