Կոնլա
Կոնլա կամ Կոնլաոխ, իռլանդական առասպելաբանության ուլստերյան ցիկլի հերոս, ուլստերցի չեմպիոն Կուխուլինի ու շոտլանդացի կին ռազմիկ Այֆեի որդին։ Դաստիարակվել է Շոտլանդիայում միայն իր մոր կողմից։ «Այֆեի միակ որդու ողբերգական մահը» պատմության հերոսն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնլան Կուխուլինի ու վերջինիս ուսուցչի քրոջ՝ Այֆեի որդին է[1]։ Իռլանդիա վերադառնալիս Կուխուլինն Այֆեին մի ոսկե մատանի է տալիս ու պատվիրում, որ երբ իր որդին այնքան մեծանա, որ մատանին կարողանա կրել, նրան պետք է Իռլանդիա ուղարկել։ Սակայն նա երեք տաբու է սահմանում որդու համար․ Կոնլան չպետք է կիսատ թողնի ճանապարհորդությունը, նա չպետք է հրաժարվի մարտահրավերից ու երբեք ոչ ոքի չասի իր անունը։
Կոնլան ափ է դուրս գալիս Tracht Eisi տարածքում, որտեղ ցույց է տալիս մարտարվեստի իր կարողությունները, որոնք տեսնելով ուլաիդներն ընդունում են ռազմիկի նրա պատրաստվածությունը, իսկ թագավոր Կոնխոբարն ասում է, որ այսպիսի հմուտ ռազմիկներ մեծացրած երկրում պետք է որ ապրելիս լինեն այնպիսի մարտիկներ, որոնք «ուլաիդներին փոշի կդարձնեն»[2]։ Նրանք Էչուի որդի Կոնդերեին ուղարկում են Կոնլային դիմավորելու, ու երբ նա հարցնում է վերջինիս անունն ու ծագման մասին, Կոնլան հրաժարվում է պատասխանել։ Հետո Կոնդերեն գովաբանում է Կոնլայի ռազմական հմտություններն ու հրավիրում հանդիպել ուլաիդների հետ, որին վերջինս պատասխանում է, թե արդյոք ուլաիդները ցանկանում են կռվել իր հետ մենամարտում, թե՞ խմբով։
Կոնդերեն վերադառնում է ուլաիդների մոտ, իսկ Կոնալ Կերնախը գնում է հանդիպելու Կոնլայի հետ, ասելով՝ «Ուլաիդներն ամաչելու առիթ չեն ունենա, քանի ես ողջ եմ»[3]։ Կոնլան իր ճեղապարսատիկից քարով հարվածում է Կոնալին ու նրան ցած գցում, որից հետո զինաթափում է նրան։ Կոնալն ամոթահար վերադառնում է ուլաիդների մոտ։
Հետո Կուխուլինն է մոտենում Կոնլային, բայց նրա կին Էմերը զգուշացնում է ամուսնուն չկռվել այդ տղայի հետ, քանի որ հանձին նրա ճանաչել էր «Այֆեի միակ որդի Կոնլային»[4]։ Կուխուլինը հանդիմանում է կնոջը, ասելով թե «հերոսական գործերը չեն արվում կանանց օգնությամբ» ու որ հանուն ուլաիդների նա կկռվի ցանկացած ինքնակոչի հետ, անկախ նրանց ով լինելուց[5]։ Նա խնդրում է Կոնլային ներկայանալ, զգուշացնելով, որ կմեռնի, եթե դա չանի, բայց Կոնլան հրաժարվում է։ Նրանք կռվում են ջրի մեջ, սկզբից հաղթում է Կոնլան, բայց հետո Կուխուլինը ճանկում է իր gae bolga-ն, զենք, որի օգտագործումն իր ուսուցիչը սովորեցրել էր միայն իրեն ու մահացու վիրավորում է Կոնլային։
Կուխուլինը նրան ափ է դուրս բերում ու ուլաիդների մոտ նրան ընդունում որպես իր որդի։ Կոնլան հերթով ողջունում է ուլաիդների հերոսներին, հրաժեշտ տալիս հորն ու մահանում։ Նրան սգում են, իսկ գերեզմանի վրա նշան է արվում ու «երեք օրվա ընթացքում զոհաբերվում են ուլաիդների նախիրների բոլոր հորթերը»[6]։
Տարբերակներ ու տարեթվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Այֆեի միակ որդու ողբերգական մահը» պատմության երկու տարբերակ կա։ Ամենահինը «Լեկանի դեղին գրքում» հանդիպող հին իռլանդերեն տարբերակն է, որն ամենահայտնին է ու վերը շարադրվածի աղբյուրը։ Թվագրվում է 9-րդ կամ 10-րդ դարերով։ Կա նաև 1336 թվականով թվագրված տարբերակ[7]։
Պատմության այլ տարբերակներ հանդիպում են նաև «dinnsenchas of Lechtán Óenfhir Aífe»[8], Ջեոֆրեյ Քիթինգի «Իռլանդիայ պատմություն»[9] և ժամանակակից իռլանդերեն «Oidheadh Chonlaoich»[10] գրքերում։
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր հոր ձեռքով Կոնլայի մահվան պատմությունն արտացոլված է Ուիլյամ Բաթլեր Եյթսի «Կուխուլինի պայքարը ծովի հետ» պոեմում, որն առաջին անգամ հրատարակվել է 1892 թվականին [1]։ Բանաստեղծական վերարտադրությունը որոշ չափով շեղվում է սկզբնական լեգենդից և ներկայացնում Կոնլային որպես Էմերի որդի, ոչ թե՝ Այֆեի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Meyer, Kuno (1904). «The Death of Conla». Ériu. 1: 113–121 – via Internet Archive.
- ↑ Gantz, Jeffrey (1981). Early Irish Myths and Sagas. Penguin Classics. էջեր 149. ISBN 9780140443974.
- ↑ Gantz, Jeffrey (1981). Early Irish Myths and Sagas. Penguin Classics. էջեր 150. ISBN 9780140443974.
- ↑ Meyer, Kuno (1904). «The Death of Conla». Ériu. 1: 119 – via Internet Archive.
- ↑ Gantz, Jeffrey (1981). Early Irish Myths and Sagas. Penguin Classics. էջեր 150-151. ISBN 9780140443974.
- ↑ Gantz, Jeffrey (1981). Early Irish Myths and Sagas. Penguin Classics. էջեր 152. ISBN 9780140443974.
- ↑ «Aided óenfir Aífe». CODECS: Collaborative Online Database and e-Resources for Celtic Studies. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «LECHT ÓEN-FHIR AÍFE (The Metrical Dindsenchas)». Corpus of Electronic Texts. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Keating, Geoffrey. «The History of Ireland». Corpus of Electronic Texts. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Oidheadh Chonlaoich (mic Con gCulainn)». CODECS: Collaborative Online Database and e-Resources for Celtic Studies. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gantz, Jeffrey (1981), Early Irish Myths and Sagas. Penguin Classics.
- Meyer, Kuno (1904), "The Death of Conla". Ériu. 1: 113-121.